Միգրացիա, ինտեգրում եւ թրաֆիքինգի կանխարգելում

Նպատակ՝ Հայաստանում հաստատել ու բարեփոխել միգրացիոն քաղաքականությունն ու փորձը: Միգրացիա ու վերաինտեգրում ռազմավարական ուղղության ընդհանուր նպատակն է հետևողական աշխատանքով նպաստել մի կողմից՝ միգրանտների իրազեկվածության բարձրացմանը, շահերի ու իրավունքների պաշտպանությանը, մյուս կողմից՝ անհատ միգրանտներին ինտեգրման կայուն աջակցություն տրամադրելուն: Մի դեպքում ազգային մակարդակում միգրացիային առնչվող քաղաքականությունը կա՛մ բացակայում է, կա՛մ լիարժեք չէ, մեկ այլ պարագայում միգրանտները պետք է պատշաճորեն տեղեկացված լինեն անվտանգ միգրացիայի հնարավորությունների մասին կամ բավականաչափ հմտություններ ու գիտելիք ունենան՝ հայրենիքում հաստատվելու համար: Այս նպատակով առաջին հերթին պետք է անցկացվեն միգրանտների շահերի պաշտպանության թիրախավորված գործողություններ: Երկրորդ՝ միգրանտների համար պետք է անցկացվեն իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավներ: Երրորդ՝ անհրաժեշտ է կիրառել վերադարձողների անհատական վերաինտեգրման պլանների պրակտիկան: