14Nov
Հումանիտար աջակցություն սիրիացի փախստականներին
Սկիզբ` 2013 Նոյեմբեր -2015 Հուլիս
Ընդհանուր նպատակը
Ծրագրի նպատակն է աջակցել 100 սիրիացի խոցելի ընտանիքներին, ովքեր ապաստանել են Հայաստանում: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում խոցելի սիրիահայ փախստականներին (ովքեր դուրս են մնացել հանրակացարաններից) ապահովել անվտանգ և առողջ կյանքի պայմաններ:
Հատուկ նպատակները
Ապահովել 100 սիրիահայ ընտանիքների բարեկեցությունը առաջիկա 6 ամիսների ընթացքում (հատկապես ձմեռային շրջանում):