Շահերի պաշտպանություն, լոբբինգ եւ ցանցային համագործակցություն

Շահերի պաշտպանություն, լոբբինգ եւ ցանցային համագործակցություն «Հայկական Կարիտաս»-ը որպես ձայն է ծառայում նրանց համար, ովքեր ի զորու չեն խոսելու եւ «ուսումնասիրելով, վերլուծելով ու գործողություններ կատարելով» նպաստում է ավելի արդար եւ համերաշխ հասարակության կայացմանը: Շահերի պաշտպանությունը կազմակերպված փորձ է փոխելու քաղաքականությունը, պրակտիկան եւ/կամ վերաբերմունքը, որն արվում է վկայություններ եւ փաստեր ներկայացնելու միջոցով` որպես ապացույց այն բանի, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ պետք է փոփոխությունը կատարվի: Շահերի պաշտպանության հիմքում ընկած է այն միտքը, որ փոփոխությունների կարելի է հասնել իրազեկվածության բարձրացման, փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը ապացուցող վկայությունների եւ փաստերի ներկայացման եւ այն մարդկանց ներգրավման միջոցով, ովքեր ի զորու են կատարելու այս փոփոխությունները: