Ծրագրի տևողությունը` 01.11.2019- 31.12.2024 (երկարացված ժամկետով)

Ծրագրի իրականացման վայրը` Շիրակի և Լոռու մարզեր

 

Ծրագրի թիրախ խմբերը

Ծրագրի գլխավոր թիրախային խումբը Հայկական Կարիտասի ընթացիկ ծրագրերի շահառուներն են․

  • միայնակ տարեցներ,
  • առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ,
  • առողջական խնդիրներ ունեցող սոցիալապես անապահով անձիք,
  • ծանր իրավիճակներում հայտնված երեխաներ և դեռահասներ,
  • չգազաֆիկացված համայնքների բնակիչներ:

Ծրագրի նպատակը    

Ծրագրիի նպատակն է կրճատել ածխածնային արտանետումները Շիրակի և Լոռու մարզերում՝ արևային էներգիայի կիրառման և էներգաարդյունավետությանն ուղղված համապարփակ միջոցառումների միջոցով:

Ծրագրի հիմնական գործողությունները

  1. Ֆոտովոլտային համակարգերի տեղադրում և  էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում  Հայկական Կարիտասի թվով 3 սոցիալական կենտրոններում.
  • Տարեցների ցերեկային խնամքի կենտրոն Գյումրիում,
  • Առողջության առաջնային պահպանման կենտրոն Գյումրիում,
  • «Սաբինե» փոքր խմբով երեխաների խնամքի տուն Վանաձորում։
  1. Շիրակի և Լոռու մարզերի թվով չորս ոչ գազաֆիկացված համայնքներում ֆոտովոլտային համակարգերի տեղադրում և էներգաարդյունավետության բարձրացման ուղղված միջոցառումների իրականացում։
  2. Վանաձորի «Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի սոցիալական կենտրոն հաճախող թվով 20 երեխայի համար էներգաարդյունավետությանը և էներգախնայողությանը վերաբերող տեսական և գործնական դասընթացների անցկացում:

Ծրագրի արդյունքները

Նախապես ընտրված թիրախ համայնքներում և սոցիալական կենտրոններում կտեղադրվեն վերականգնվող էներգիայի աղբյուրներ՝ ֆոտովոլտային արևային վահանակների տեսքով: Բացի այդ, միջոցներ կձեռնարկվեն ուղղված ջեռուցման կորստի նվազեցմանը և էներգասպառման արդյունավետության բարձրացմանը:

 

Ծրագրի ղեկավար Արմեն Մարտիրոսյան

Ծրագրի ֆինանսավորող Կարիտաս Գերմանիա

Ծրագրի բյուջեն 89,999 եվրո