Ծրագրի տևողություն՝ 20 ամիս, 01.11.2023-30.06.2025
Ծրագրի իրականացման վայր՝ Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ
Անմիջական շահառուներ
Արցախյան հակամարտության արդյունքում խոցելիություն ձեռք բերած ընտանիքներ, մասնավորապես՝
- Արցախից տեղահանված ընտանիքներ, որոնք ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով հաստատվել են Լոռու մարզի որևէ բնակավայրում,
- Լոռու մարզում բնակվող հակամարտությունից տուժած տեղացի ընտանիքներ (վիրավոր, զոհված, անհետ կորած, գերության մեջ գտնվող, գերությունից վերադարձած):
Շահառուների թիվը՝ 130 ընտանիք/ 750 անձ
Ծրագրի նպատակը
Աջակցել պատերազմից տուժած տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական ինքնապահովման վերականգնմանը։
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտասը» նախատեսում է հետևյալ գործողությունները՝
1․ պատերազմից տուժած 120 ընտանիքների հետ իրականացնել սոցիալական աշխատանք և ուղղորդում գնահատված կարիքին համապատասխան։
2․ նպաստել պատերազմից տուժած ընտանիքներին ինտեգրվելու հասարակություն։
3․ պատերազմից տուժած 70 տնային տնտեսություններին տրամադրել արտադրական ակտիվներ և բիզնես միկրո գրանտեր կենսապայմանների ապահովման համար։
4․հասարակությանը իրազեկել, բարձրաձայնել և ուշադրությունը հրավիրել պատերազմից տուժած անձանց դեռևս չլուծված խնդիրներին։
Գործընկեր՝ Սեքյուղ Կաթոլիկ, Կարիտաս Ֆրանսիա
Ծրագրի բյուջեն՝ 120,000 Եվրո, 47,999,986 ՀՀԴ
Ծրագրի ղեկավար՝ Զառա Աղանյան