«Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների կենտրոն

Ծրագրի տեւողությունը` 01.06.2008 – 31.12.2018թ.թ.

թ.թ.

Շահառուների թիվը` Բազմակի հաշմանդամություն ունեցող 60 երեխա

Վայրը` Շիրակի մարզ` ք. Գյումրի

Նախապատմությունը`

Հաշմանդամները կտրված եւ մեկուսացված են հասարակությունից, որովհետեւ նրանք ողջ ընտանիքի համար դիտարկվում են որպես բարդություն եւ թուլություն: Շատ դեպքերում ընտանիքի անդամներից մեկն է ստանձնում հաշմանդամ անհատի խնամքի պատասխանատվությունը:
Ըստ «Հայկական Կարիտաս»-ի հետազոտությունների, բազմաթիվ հատուկ կարիքներով անձինք, հատկապես երեխաներ՝ զրկված են նորմալ կենսապայմաններից: Նրանք չեն ստանում սոցիալական ծառայություններ ո´չ պետական կառույցներից եւ ո´չ էլ այլ կազմակերպություններից եւ դատապարտված են մնալ մեկուսացված իրենց տներում:

Նպատակը`

Բազմակի հաշմանդամություն ունեցող  երեխաներին  եւ նրանց ընտանիքներին ներգրավել հասարակության մեջ, նրանց տրամադրելով աջակցող եւ զարգացողական ծառայություններ:

Խնդիրներ`

  • Բարելավել Գյումրի քաղաքի բազմակի հաշմանդամություն ունեցող 50 երեխաների եւ նրանց ընտանիքների կյանքի որակը.
  • Հնարավորություն տալ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներին ձեռք բերել հիմնական գործողությունների հմտություններ, որը նրանց կօգնի հեշտացնել իրենց առօրյան:

Շահառուներ`

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բազմակի հաշմանդամություն ունեցող 50 երեխա և ավելի քան 150 հաշմանդամ երեխաների ըտանիքների անդամներ` ընդգրկված «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնում:

Գործողություններ`

  • Հիգիենիկ եւ բժշկական խնամքի տրամադրում,
  • Սնունդի տրամադրում,
  • Հոգեբանական վերականգնում եւ կյանքի համար անհրաժեշտ հմտությունների զարգացում,
  • Կրթական գործունեության կազմակերպում,
  • Սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն:

Գործընկերներ` Կարիտաս Ավստրիա

Բյուջե` 176 515 €

Ծրագրի ղեկավար` Տիգրանուհի Հակոբյան

Համակարգող` Թամարա Վանոյան