Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների համընդհանուր ներառման գործընթացին ընդառաջ
Ծրագրի տեւողությունը` 01.02.2017-31.01.2019թ.թ.
Վայրը` Շիրակի մարզ
Ընդհանուր նպատակը՝
Ծրագրի նպատակն է աջակցել «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրում ընդգրկված դպրոցներին՝ անհրաժեշտ պայմաններ հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման համար ստեղծելու նպատակով:
Դրա համար, հիմնվելով Ներառման Ինդեքս ուղեցույցի վրա, կբացահայտվեն դպրոցի կարիքները եւ կկազմվեն դպրոցի զարգացման պլաններ, որը կօգնի դպրոցներին հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության համար առանց արգելքի ներառական միջավայր ստեղծելու գործում:
Ծրագրի վերջին գնահատումը՝ կատարված Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիայի կողմից, բացահայտեց ներառական կրթության հիմնական արգելքներն ու խնդիրները, որոնք կարող են խմբավորվել ըստ հետեւյալի`
- Ոչ հասանելի դպրոցական միջավայր
- Տեղափոխման բացակայություն
- Տեխնիկական աջակցության բացակայություն
- Դասավանդման նյութերի եւ հասանելի կրթական նյութերի բացակայություն
- Հատուկ կրթական կարիքներով երեխաների համապատասխան դասացուցակի բացակայություն
- Դպրոցներում հատուկ թերապիայի բացակայություն
- Ուսուցիչների գիտելիքների եւ հմտությունների բացակայություն, թե ինչպես դասավանդել եւ կազմակերպել դասերը տարբեր երեխաների համար
- Բացասական վերաբերմունք հասարակության եւ ծնողների կողմից
Այս բոլոր գործոնները հանդիսանում են խոչընդոտ հաշմանդամություն ունեցող երեխաների ուսուցումը հասարակական դպրոցներում կազմակերպելու համար: Այս ծրագիրը լրացնելու է Եվրոպական հանձնաժողովի ծրագրին եւ կաջակցի դպրոցներին վերը նշված խնդիրները հաղթահարելու գործում: Դպրոցները կբացահայտեն իրենց կարիքները «Ներառման ինդեքս» գործիքի միջոցով: Դպրոցների կարիքների ի հայտ բերելը կհանգեցնի ներառական դպրոցի մանրամասն զարգացման պլանի նախապատրաստմանը, որը կմշակվի եւ կիրականացվի ամբողջ դպրոցական համայնքի համագործակցությամբ: Դպրոցները կներկայացնեն փոքր դրամաշնորհային ծրագրեր, որոնց օգնությամբ կստեղծվեն արգելքներից ազատ ներառական միջավայր դպրոցներում՝ հատուկ կարիքներով երեխաների կրթությունը ավելի լավ կազմակերպելու համար: Այս ծրագրերի միջոցով դպրոցները կարող են առաջարկել ուսուցիչների եւ բազմամասնագիտական թիմի անդամների /հոգեբան, սոց.աշխատող, հատուկ մանկավարժ, թերապեւտ եւ այլն/ դասընթացների կազմակերպում, անհրաժեշտ պարագաների ապահովում, դիդակտիկ նյութեր, գրականություն, թեքահարթակների կառուցում, կահույքի եւ սարքավորումների գնում եւ այլն: Ինդեքսը կարող է նաեւ ուղղված լինի դպրոցական աշխատանքի մի որոշակի ասպեկտի վրա կամ նույնիսկ մի ուսուցչի աշխատանքի վրա:
Ֆինանսավորող Գործընկեր՝ Կարիտաս Գերմանիա
Բյուջե՝ 74 375 €
Ծրագրի ղեկավար` Լիլիա Համբարձումյան