«Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոններ

Գյումրի եւ Տաշիր
Վանաձոր եւ Գավառ
Արտաշատ

Դժվար իրավիճակներում ապրող երեխաների եւ նրանց ընտանիքների ընտանիքակենտրոն աջակցություն «Փոքրիկ Իշխան» / Գյումրի, Տաշիր

Ծրագրի տեւողությունը` 01.01.2019 – 31.12.2022թթ.

Շահառուների թիվը` 270 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները

Վայրը`Գյումրի /Շիրակի մարզ/ եւ Տաշիր / Լոռու մարզ/

Նպատակը`
Նպաստել դժվարին իրավիճակներում ապրող երեխաների սոցիալական պաշտպանությանը եւ երեխաների պաշտպանության բարեփոխումներին:

Նկարագրություն`
Ծրագրի առաջնային խնդիրն է ինտեգրել դժվար իրավիճակներում հայտնված եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, խթանելով առողջ ապրելակերպ եւ անցկացնելով կրթական եւ կյանքի հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացներ: Ծրագրային նպատակների շարքում են նաեւ ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման համար անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների մասնագիտական դասընթացների միջոցով տրամադրումը եւ աշխատանքը համայնքների ու դպրոցների հետ՝ ի նպաստ երեխաների կարիքների բացահայտման եւ նրանց արդյունավետ ինտեգրման:

Ծրագրի առաջնային թիրախ խումբը 10-18 տարեկան 270 երեխաներն ու երիտասարդներն են՝ 180-ը Գյումրու ներառական կենտրոնում, 90-ը Տաշիրի կենտրոնում, ինչպես նաեւ նրանց ընտանիքները: Հիմնականում ծրագրում ընդգրկվում են այն ընտանիքների երեխաները, որոնք ծայրահեղ անապահով են, ծնողներն ունեն ծնողավարության անբավարար հմտություններ:

Ծրագրի թիրախ խումբ են նաեւ հանդիսանում Գյումրի եւ Տաշիր քաղաքները եւ տվյալ համայնքներում գործող 12 միջնակարգ դպրոցները՝ 9-ը Գյումրիում, 3-ը Տաշիրում:

Գործընկերներ` Կարիտաս Գերմանիա, Ռենովաբիս

Բյուջե 474.981 € /չորս տարվա համար/

Ծրագրի ղեկավարՀասմիկ Սարգսյան

Գյումրիի համակարգողԱննա Մարտիրոսյան
Տաշիրի համակարգողՀայկ Կիրակոսյան

 

Սոցիալական պաշտպանությունը երեխաներին, երիտասարդներին եւ նրանց ընտանիքներին «Փոքրիկ Իշխան» / Վանաձոր, Գավառ /

Ծրագրի տեւողությունը` 01.01.2010 – չսահմանված

Շահառուների թիվը` 130

Վայրըք․Վանաձոր /Լոռու մարզ/, ք․Գավառ /Գեղարքունիքի մարզ/

Նպատակը`

Նպաստել դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների, երիտասարդների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությանը Վանաձորում եւ Գավառում։

Նկարագրություն`

Ծրագրի նպատակն է երեխայի պաշտպանությունը, ապահովել հոգեբանա-սոցիալական աշխատանք, հիմնական մասնագիտական կողմնորոշում եւ մասնագիտական ուսուցում, իրականացնել համայնքային աշխատանք եւ սոցիալական միջավայրի բարելավման աշխատանք:

Ծրագրի նպատակն է ընտանիքներին հզորացնել՝ իրենց առօրյա կյանքի մարտահրավերները հեշտությամբ հաղթահարել, զարգացնել քաղաքացիական հասարակությունը եւ փոխօգնության ներուժը համայնքներում:

ԳործընկերներԿարիտաս ԱվստրիաԿարիտաս ԳերմանիաԵրեք թագավորների շարժում

Բյուջե420000 €

Ծրագրի ղեկավարԱրևիկ Թումասյան

Վանաձորի համակարգողՆարինե Ղազարյան

Գավառի համակարգողՍոնա Խաչիկյան

 

«Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի սոցիալական կենտրոն Արտաշատում

Ծրագրի տեւողությունը` 01.02.2021թ․ – 01.02.2023թ․

Շահառուների թիվը` 95  երեխա և նրանց ընտանիքի անդամներ

Վայրը` ք․Արտաշատ /Արարատի մարզ/

Նպատակը

Նպաստել Արտաշատ քաղաքում և հարակից գյուղական համայնքներում դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներիերիտասարդների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությանը:

Նկարագրություն

Ծրագրի նպատակն է նպաստել դժվարին իրավիճակում հայտնված երեխաներիերիտասարդների և նրանց ընտանիքի անդամների ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական և հոգեբանական աջակցությունանցկացնելով կյանքի հմտությունների դասընթացներ՝ խթանելով առողջ ապրելակերպին։ Ծրագրի խնդիրներից է նաև մասնագիտական կողմնորոշման դասընթացների կազմակերպումն ու հմտությունների տրամադրումը երեխաներին և նրանց ծնողներինինչպես նաև՝ դպրոցների և համայնքների հետ ակտիվ համագործակցությունը՝ գնահատելու համար երեխայի կարիքները և նպաստելու նրանց արդյունավետ ինտեգրմանը և սոցիալական ներառմանը։

Գործընկերներ` Կաթոլիկ Մերձավոր Արևելքի բարեկեցության ընկերակցություն և Կարիտաս Ֆրանսիա

Բյուջե՝ 48 230,00 EUR

Պետության կողմից տրամադրված դրամաշնորհը՝  9 855 800 ՀՀ դրամ

                                                                               27 008 800,00 AMD

Ծրագրի ղեկավարԱրմինե Եփրեմյան

Համակարգող` Պետիկ Գյուլնազարյան