«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղի համար:
Վայրը` Գավառ
Զբաղվածության ժամկետները. 1 տարի` 3 ամիս փորձաշրջանով, աշխատանքային կես դրույք զբաղվածությամբ:
Աշխատանքի նկարագրությունը. Իրականացնել սոցիալական աշխատանք կենտրոնի շահառուների և նրանց ընտանիքների անդամների հետ:
Աշխատանքային պարտավորությունները:
- Կենտրոնի շահառուներին տրամադրել խորհրդատվություն և աջակցություն /անհատական, խմբային և ընտանեկան/
- Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր, դպրոցայցեր
- Վարել շահառուների անհատական սոցիալական դեպքերը
- Ստանձնել պատասխանատվություն և մասնակցություն կենտրոնի շահառուների համար իրականացվող մշակութային և կրթական միջոցառումների կազմակերպմանը
- Մասնակցել շահառուների ընտրության գործընթացին
- Մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2019թ.-ի մայիսի 13-ը: Աշխատատեղի համար կարող են դիմել մասնագետներ՝ ինքնակենսագրականն ուղարկելով a.tumasyan@caritas.am և info@caritas.am էլեկտրոնային հասցեներին ՝ պարտադիր նշելով՝ Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղի համար: Ինքնակենսագրականները կարող եք նաև ներկայացնել Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոն (հասցե՝ ք.Գավառ, Արծրունի եղբ. 45):
Հարցերի դեպքում կարող եք զանգարահել (0264) 3 02 12 հեռախոսահամարով:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: