«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղի համար:

Վայրը`  Գավառ

Զբաղվածության ժամկետները. 1 տարի` 3 ամիս փորձաշրջանով, աշխատանքային կես դրույք զբաղվածությամբ:

Աշխատանքի նկարագրությունը. Իրականացնել սոցիալական աշխատանք կենտրոնի շահառուների և նրանց ընտանիքների  անդամների հետ:

Աշխատանքային պարտավորությունները:

  • Կենտրոնի շահառուներին տրամադրել խորհրդատվություն և աջակցություն /անհատական, խմբային և ընտանեկան/
  • Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր, դպրոցայցեր
  • Վարել շահառուների անհատական սոցիալական դեպքերը
  • Ստանձնել պատասխանատվություն և մասնակցություն կենտրոնի շահառուների համար իրականացվող մշակութային և կրթական միջոցառումների կազմակերպմանը
  • Մասնակցել շահառուների ընտրության գործընթացին
  • Մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2019թ.-ի մայիսի 13-ը: Աշխատատեղի համար կարող են դիմել մասնագետներ՝ ինքնակենսագրականն ուղարկելով a.tumasyan@caritas.am   և  info@caritas.am էլեկտրոնային հասցեներին ՝ պարտադիր  նշելով՝ Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղի համար:  Ինքնակենսագրականները կարող եք նաև  ներկայացնել Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոն (հասցե՝ ք.Գավառ,  Արծրունի  եղբ. 45):

Հարցերի դեպքում կարող եք զանգարահել (0264) 3 02 12 հեռախոսահամարով:

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: