Կառնուտ գյուղի Հարությունյանների բազմազավակ ընտանիքի դուստր Հարությունյան Սոֆիկը ծնվել է 1948թ.-ի օգոստոսի 31-ին, այդ դժվարին ետպատերազմյա ստալինյան տարիներին, այն տարի, երբ հայտնի անգլիացի գրող, լրագրող Ջորջ Օրվելը գրեց «1984» վեպը, որում նա ծաղրում է ստալինիզմը եւ ներկայացնում ամբողջատիրական ռեժիմների պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը։ Ով մտածեր, որ 1988-ին Սոֆիկի կյանքըն լիոին կփոխվի։
Սոֆիկը ունեցել է 2 քույր, 1 եղբայր: Վաղ տարիքում կորցրել է մորը, իսկ հայրը մնալով միայնակ՝ երեխաների հետ, նորից ամուսնացել է, որպեսզի կարողանա աշխատել: Հոր երկրորդ ամուսնությունից էլ Սոֆիկը նորից քույրեր ու եղբայրներ է ունեցել: Ընտանիքում մեծը եղել է Սոֆիկը, ով էլ հետագայում հոգ է տարել ու խնամել փոքրիկ եղբայրներին ու քույրերին:
1957թ.-ին Կառնուտ գյուղից ընտանիքը տեղափոխվում է Գյումրի, 8 տարեկան Սոֆիկը հաճախում է Գյումրու թիվ 28 դպրոց:
1966թ.-ից աշխատել է գուլպայի ֆաբրիկայում որպես բանվորուհի, 1997թ.-ին աշխատել է «Համալիր» հիվանդանոցի ռենտգեն բաժնում, որպես սանիտար, աշխատելու տարիներին ամուսնանում է վերանորոգող բանվորի հետ, ունենում մի աղջիկ, սակայն 4ամսական աղջիկը մահանում է թունավորումից: 1968թ-ին ունենում երկրորդ աղջկան, թվում էր թե ամեն ինչ լավ էր դասավորվում տիկին Սոֆիկի կյանքում՝ ուներ սիրող ամուսին, խելացի դուստր, ով սովորում էր Գյումրու Պոլիտեխնիկ ինստիտուտում..
………..բայց 1988 թվական ավերիչ երկրաշարժ
20- ամյա աղջիկն երրորդ կուրսի ուսանողուհի էր ու սովորականի նման գնացել էր դասի, նույնիսկ չմտածելով, որ ետ չի գալու այդ օրը տուն, չի տեսնելու այլեւս ծնողներին, չի տեսնելու ոչինչ այս աշխարհում, չի հասցնելու ավարտել ուսումը. Երկրաշարժը խլեց նրա կյանքը.
– Մի շաբաթ առաջ ընկերուհիների հետ մեր տանն էին, գծագիր էին գծում, ավարտեցին, խոսեցին, ծիծաղեցին,- արցունքն աչքերին հիշում է տիկին Սոֆիկը,- հանկարծ աղջիկս հարցրեց ընկերուհիներին, թե ինչ կանեն, եթե կռիվ լինի եւ թուրքերը հարձակվեն: Ամեն մեկը մի բան ասեց. Մեկն ասեց ՝«ես մամայիս կգրկեմ» մյուսն ասեց «ես կգնամ շորերս կվերցնեմ», աղջիկս էլ ասեց «ես վերարկուս կվերցնեմ», ես էլ շատ զայրացա ու ասեցի որ ուրիշ թեմայից խոսեն, վատ թեմաներից խոսելու փոխարեն:
– Ես հիվանդանոցում էի, հիվանդանոցի հսկայական 7 -հարկանի շենքը բաժանվել էր երկու մասի, շատ մարդիկ էին մնացել փլատակների տակ, քանի որ բարձր հարկերում են եղել։ Ես առաջին հարկում էի, ուզեցի դուրս գալ դռնից, բայց մառախուղ էր, ոչ մի բան չէր երեւում, պատուհանից թռա ներքեւ, թռնելուց հետո որոշ ժամանակ անց ոտքս սարսափելի ցավեց:
Ինչ իմանար 20-ամյա աղջիկը, որ կատակով տրված հարցը կարող է ճակատագրական դառնալ մեկ շաբաթ անց: Երկար ժամանակ չեն կարողացել գտնել երիտասարդ աղջկան փլատակների տակ: Մայրը, հիշելով դստեր զրույը ընկերուհիների հետ անմիջապես գնացել է հանդերձարան: Ոտքը հազիվ տեղաշարժելով, հասել է հանդերձարան, սկսել փնտրել աղջկան, որոշ ժամանակ հետո իրեն են միանում նաեւ ամուսինը եւ քրոջ ամուսինը, եւ տիկին Սոֆիկին առաջարկում տանել տուն, տեսնելով վերջինիս ծանր վիճակը, մինչ կկարողանային գտնել աղջկան: Տիկին Սոֆիկը համաձայնում է, սակայն, մոտակայքում գտնվող ոստիկանները, տեսնելով նրա ծանր վիճակը, տեղափոխում են հիվանդանոց: Հիվանդանոցում համապատասխան ներարկումներ անելուց հետո, որոշում են տիկին Սոֆիկին տեղափոխել Երեւան: Երեւան տեղափոխում են ուղղաթիռով: Բուժումներ ստանալուց հետո տիկին Սոֆիկին եղբայրը տեղափոխում է իր բնակարան:
– Անցել է արդեն 28 տարի: 28 երկարուձիգ տարիներ…
– Ամեն ինչ աչքիս առաջ է գալիս մինչեւ հիմա,- պատմում է տիկին Սոֆիկը եւ հուզվում: – Աղջկաս փնտրելիս, մի տղայի տեսա, արդեն մահացել էր, լացում էի բարձրաձայն, մի մարդ մոտեցավ, հարցրեց թե իմ տղան է, պատասխանեցի ոչ, ու չէի հանգստանում, ասեցի ինչ տարբերություն իմ տղան է թե ոչ, հայ է, ինչի մահանար:
Շատ տարիներ են անցել՝ բազում դժվարությունների, վշտի, ցավի ու տառապանքի միջով անցած կինն այսօր էլ փառք է տալիս Աստծուն, որ ապրում է.
– Մի լույս կբացվի, կյանքը շարունակվում է, – ասում է հավատով լցված կինը:
Նայելով այս կնոջը, նրա անցած բարդ ու դժվարին ուղուն, մի պահ զարմացա նրա հավատից, նրա ապրելու ցանկությունից ու կամքի ուժից, որ, չնայած մանկության տարիների դեպքերին, պատանեկության տարիների դժվարություններին, երիտասարդ տարիների դժբախտությանը, այժմ նրա մեջ դեռ ապրում է հավատը, հույսը եւ սերը առ Աստված:
Այժմ տիկին Սոֆիկը բնակվում է ք. Գյումրիում՝ Կատովսկի փողոցի սեփական տներից մեկում: Շատ շնորհակալ է «Հայկական Կարիտաս»-ից «Տարեցների Ցերեկային խնամքի կենտրոն»-ից լավ վերաբերմունքի ու աջակցության համար:
Պատրաստեց` Ստելլա Անտոնյանը