Տեղեկատվական և աջակցման կենտրոն hամակցված հաշմանդամություն ունեցող անձանց համար
Սկիզբ՝ 15 Հոկտեմբերի, 2012
Ծրագրի իրականացման վայրը – Շիրակի մարզ, ՀՀ
Նպատակը
Հնարավորություն ընձեռել Գյումրիում (Շիրակի մարզում) բնակվող համակցված հաշմանդամություն ունեցող երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին ներգրավվել հասարակության մեջ և արժանանալ հավասար վերաբերմունքի:
Նկարագրություն
Համաձայն Ազգային Վիճակագրական տվյալների և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի վերլուծած տվյալների հաշմանդամ երեխաների 70%-ը ապրում են աղքատության շեմից ներքև և 13%-ը ապրում են ծայրահեղ աղքատության մեջ; Լինելով հետ-սովետական երկիր Հայաստանը դեռևս չունի սոցիալական պաշտպանության համակարգ` նախատեսված հաշմանդամ անձանց համար: Կան օրենքներ, բայց դրանք իրականում չեն իրականացվում` մեխանիզմների բացակայության պատճառով: Ինչպես նաև վերջերս Հայկական Կարիտասի կողմից կատարված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ հաշմանդամ երեխա ունեցող երեխաների ընտանիքների իրազեկվածությունը իրենց իրավունքների և պետության կողմից տրվելիք աջակցության մասին շատ ցածր է: Միայն ընտանիքների 30%-ը հստակ պատկերացում ունեն երեխայի համար սահմանված արտոնությունների վերաբերյալ: Ընդհանուր հասարակությունը պատկերացնում չունի հաշմանդամների ունեցած պրոբլեմների մասին: Հասարակությունը հաշմանդամներին իրենցից հեռու է պահում` այսպիսով դուրս թողնելով նրան հասարակությունից:
Հայկական Կարիտասը խորապես մտահոգված է այս իրավիճակով և պլանավորում է իր ներգրավածությունը ունենալ բոլոր շերտերում, որպեսզի զգալի բարեփոխումներ բերի այս դաշտում: Ծրագիրը կաջակցի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին` տրամադրելով տեղեկատվություն, խորհրդատվություն և ուսուցում` ապահովելով նրանց հասարակական ներգրավվածությունը: Այն կնպաստի ստեղծելու դրական վերաբերմունք հաշմանդամներ հանդեպ և արագացնելու նրանց հասարակական ներգրավածության ընթացքը:
Ֆինանսավորում` Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարություն
Ծրագրի ղեկավար` Արմեն Մարտիրոսյան