Մարդասիրական աջակցություն Լեռնային Ղարաբաղին

Ծրագրի տեւողությունը` 15.04.2016 – 28.02.2017թթ.

Վայրը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Շահառուների թիվը` 200

Նպատակը` Մարդասիրական օգնության տրամադրում` ԼՂՀ-ի հակամարտության սրացման պատճառով տուժած բնակչությանը:

Գործունեությունը` 2016թ. ապրիլի 1-5-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում կոպտորեն խախտվեց հրադադարի ռեժիմը, որի արդյունքում կարիք եղավ անմիջապես մարդասիրական օգնություն հասցնել տուժած բնակչությանը: «Հայկական Կարիտաս»-ը «Կարիտաս Իտալիա»-ի աջակցությամբ արագ արձագանքեց իրավիճակին` ձեռնամուխ լինելով մարդասիրական աջակցության տրամադրմանը` Ստեփանակերտի մարդասիրական աջակցության համակարգող մարմնին ուղարկելով մեծաքանակ սնունդ:
«ՀԿ»-ի 5 պատվիրակները կազմակերպեցին մարդասիրական աջակցության տեղափոխումն ու սննդի հանձնումը օգնության համակարգող մարմնին: Օգնության ընդհանուր ծավալը կազմում էր 1.88 տոննա, որը տեղաբաշխված էր 200 արկղերում` յուրաքանչյուրը 9.4 կգ կշռով եւ պարունակում էր 13 տեսակի սննդային ապրանքներ: Արկղերը պատրաստվեցին եւ փաթեթավորվեցին «ՀԿ»-ի կամավորների եւ անձնակազմի ակտիվ մասնակցությամբ: Ստեփանակերտի համակարգող մարմինը պետք է ապահովեր օգնության հետագա բաշխումը տուժած կամ տեղահանված բնակչությանը՝ ըստ նրանց հրատապ կարիքների եւ ժամանակավոր բնակության վայրի:

Գործընկերները` Կարիտաս Իտալիա

Բյուջե` 5 000  €

Ծրագրի ղեկավար` Արմեն Մարտիրոսյան