ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում հետխորհրդային երկրներում
/Հայաստան, Ուկրաինա,Վրաստան/

Ծրագրի տեւողությունը՝ 01. 07.2016 – 30. 06.2019թթ.
Շահառուներ` մոտ 3,670 համայնքի բնակիչ
Վայրը՝ Շիրակի մարզ

Տնտեսական եւ սոցիալական անապահովությունը, գործազրկության բարձր մակարդակը, ՄԻԱՎ-ի բարձր ցուցանիշ ունեցող երկրներ արտագնա աշխատանքի մեկնողների թվի աճը, ինչպես նաեւ վարակի փոխանցման եւ կանխարգելման ուղիների վերաբերյալ անբավարար տեղեկացվածությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում մարզում ՄԻԱՎ-ի տարածման համար։ 100,000 բնակչի թվով ՄԻԱՎ-ի գրանցված դեպքերը Շիրակի մարզում 114.0 են, որն ամենաբարձր ցուցանիշն է ՀՀ-ում։

Նպատակ
Խթանել անվտանգ վարքագիծ համայնքի անդամների՝ հատկապես միգրանտների եւ նրանց ընտանիքների ու երիտասարդների շրջանում, կանխարգելիչ եւ իրազեկման բարձրացմանն ուղղորդված միջոցառումների միջոցով՝ համագործակցելով տվյալ համայնքների հոգեւոր առաջնորդների հետ։
Ծրագիրն ընդգրկում է 60 համայնք։

Խնդիր
Նպաստել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը` իրազեկման եւ տեղեկատվության միջոցով, ապահովելով ախտորոշման եւ խորհրդատվության հասանելիությունը։

Միջոցառումներ՝ ուղղված ծրագրի իրականացմանը

  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում ծրագիրն իրականացնող թիմի, համայնքների համակարգողների եւ տեղի հոգեւոր հայրերի կարողությունների զարգացում՝ դասընթացների, սեմինար-վարժանքների, քննարկումների եւ փորձի փոխանակման միջոցով։
  • Գյուղական համայնքների բնակչության տարբեր խավերի՝ մասնավորապես տեղաշարժվող բնակչության եւ նրանց ընտանիքների անդամների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկության բարձրացում։
  • Անվճար, անանուն հետազոտության տրամադրում թիրախ համայնքների բնակիչներին։
  • «Հավասարը՝ հավասարին» մեթոդաբանությամբ ուսուցանում համայնքային դպրոցներում ավագ օղակի աշակերտների համար, որը ներառում է աշակերտների վերապատրաստում՝ որպես հավասարակիցների ուսուցանողներ։

Ծրագիրն իրականացվում է Կարիտաս Օդեսայի եւ Վրաստանի «Թանադգոմա» Վերարտադրողական առողջության տեղեկատվական եւ խորհրդատվական կենտրոնի հետ համատեղ՝ Ավստրիայի զարգացման գործակալության եւ Կարիտաս Ավստրիայի /Ինսբրուկ/ ֆինանսավորմամբ։

Գործընկեր` Ավստրիայի զարգացման գործակալությունԿարիտաս Ավստրիա /Ինսբրուկ/

Բյուջե` 132 000 €

Ծրագրի ղեկավար` Գայանե Նորիկյան

Համակարգող` Աննա Հակոբյան