Տևողություն` 01.02.2023-01.02.2026
Վայրը` Շիրակի մարզ Ղազանչի, Սեպասար՝ մինչև 2023 թ․նոյեմբեր
Գյումրի
Շահառուներ` 184 երեխաներ և նրանց ընտանիքները
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն կարևորելով նախադպրոցական տարիքի երեխաների սննդի անվտանգությունը և առողջ սնուցումը նրանց հետագա աճի և զարգացման համար՝ Գյումրու թվով 3 մանկապարտեզներում՝ «Լիլիթ», «Երազանք» և «Մուշ» զարգացման կենտրոնում, իրականացնում է «Մեծանալ առողջ» ծրագիրը: Այն ուղղված է երեխաների սննդի և սնուցման բարելավմանը, նախադպրոցական հաստատությունների անձնակազմի կարողությունների զարգացանը և ծնողական համայնքի ներգրավվածության խրախուսմանը:
Ծրագրի նպատակը՝ Շիրակի մարզում աջակցել նախադպրոցական տարիքի 184 երեխաների համար հավասարակշված սնունդի և զարգացման բարելավված հնարավորությունների ապահովմանը:
Ծրագրի ավարտին`
- 184 երեխա ստանում են հավասարակշռված բազմազան սնունդ և գործնական գիտելիքներ առողջ սննդի, մաքուր շրջական միջավայրի և անձնական անվտանգության մասին,
- խոհանոցների և սննդի պահեստների ֆիզիկական պայմանների բարելավված են չորս մանկապարտեզներում,
- 170 ծնողների համար ստեղծված են ծնողավարման գործնական ուսուցման հնարավորություններ (առողջ սնունդ և սնուցում, դրական ծնողավարություն, ապահով և աջակցող ընտանիքներ) նրանց երեխաների նախադպրոցական կյանքին մասնակցության ակտիվացման նպատակով
- մանկապարտեզների անձնակազմի(49 անդամ) կարողությունների հզորացում «Սնուցում և առողջ սնունդ» թեմաների շուրջ՝ դրանք երեխաների ուսումնական պարապմունքներում ներառվելու նպատակով,
- մանկապարտեզների անձնակազմի (49 անդամ) կարողությունների հզորացում «Պաշտպանողական վարքագծեր» թեմայի շուրջ՝ երեխաների հետ անձնական անվտանգության ապահովման թեմաներով ճիշտ հաղորդակցման նպատակով:
Ծրագրի գործընկեր` Կարիտաս Իննսբրուք
Ծրագրի բյուջեն` 105 000 €
Ծրագրի ղեկավար` Լենա Համբարձումյան