«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» (Հզոր, Արդի, Ակտիվ, Պատասխանատու, Թափանցիկ) ծրագրի շրջանակներում հայտարարվում է միջոլորտային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի մրցույթի առաջին փուլը, որին հրավիրվում են մասնակցելու ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոքր և միջին ձեռնարկությունները:

Միջոլորտային համագործակցության դրամաշնորհի նպատակը.

Նպաստել գյուղական միավորված, այդ թվում սահմանամերձ համայնքներում առկա համայնքային զարգացմանն ուղղված առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը՝ ՔՀԿ-ՏԻՄ-ՓՄՁ միջոլորտային համագործակցության խթանման միջոցով:

Միջոլորտային համագործակցության դրամաշնորհի արդյունքները.

Համայնքային զարգացմանն ուղղված միջոլորտային դրամաշնորհային ծրագրերը պետք է նպաստեն հետևյալ արդյունքների հասանելիությանը.

  • Միավորված գյուղական և սահմանամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում` եկամտաբեր գործունեության խթանման միջոցով.
  • Սահմանամերձ գյուղական համայնքներում երիտասարդների արտահոսքի կանխարգելում` նոր հնարավորությունների ստեղծման միջոցով.
  • Գյուղական համայնքներում մասնագիտական ուսուցման որակի բարձրացում՝ գործատուների հետ արդյունավետ համագործակցության մեխանիզմների ներդրման միջոցով
  • Գյուղարտադրության խթանում և գյուղական տուրիզմի զարգացում՝ ավանդական և նորարական լուծումների կիրառմամբ.
  • Համայնքային ենթակառուցվածքների բարենորոգում, հզորացում, համայնքային ծառայությունների որակի բարելավում՝ նորարարական լուծումների, էներգաարդյունավետ նորարարական համակարգերի ներդրման և բարելավման միջոցով.
  • Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում՝ աշխատատեղերի ստեղծման նպատակով.
  • Համայնքային առաջնային կարևորության հիմնախնդիրների լուծում՝ երիտասարդական նախաձեռնողականության խթանման միջոցով
  • ՏԻՄ գործունեության բարելավում՝ քաղաքացիական մասնակցության ակտիվացման և հանրային վերահսկողության մեխանիզմների հզորացման միջոցով:

Միջոլորտային համագործակցության դրամաշնորհի իրականացման վայրը.

Ներկայացված միջոլորտային դրամաշնորհները կարող են իրականացվել ՀՀ երեք մարզերի հետևյալ տարածաշրջանների /միավորված/ գյուղական համայնքներում

  1. Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ, Վարդենիս, Շողակաթ, Գեղամասար միավորված համայնքներ.
  2. Լոռու մարզ՝ Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Օձուն, Սարչապետ միավորված համայնքներ.
  3. Շիրակի մարզ՝ Աշոցք, Ամասիա, Սարապատ, Արփի, Անի, Ախուրյան, Մարմաշեն միավորված համայնքներ:

Աշխատանքային պարտականությունների փաթեթը և պահանջվող որակավորումը ներբեռնեք այստեղ ՝