Տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոններ

Ծրագրի տեւողությունը` 01.07.2018 – 31.01.2021թ.թ.

Շահառուների թիվը` 110

Վայրը`Գյումրի(Շիրակի մարզ)  եւ Տաշիր(Լոռու մարզ)

Նպատակը`

Հասարակության մեջ առաջ բերել դրական սոցիալական փոփոխություններ՝ Գյումրիում և Տաշիրում ապրող անապահով տարեցներին տրամադրելով հոգածությանն օժանդակող ծառայություններ:

Նկարագրություն`

Ծրագրում ընդգրկված են 110 շահառուներ, ովքեր հիմնականում միայնակ են ապրում, ունեն ծերաբանական խնդիրներ, սոցիալականացման և շփման կարիք: Թիրախային համանյքներն են՝ Գյումրին (50 տարեցներ) և Տաշիրը (60 տարեցներ):

Ծրագիրը տարեցներին տրամադրում է սոցիալական և առողջապահական ծառայություններ, հիգիենիկ խնամք, սնունդ, ինչպես նաև կազմակերպում է նրանց ժամանցը:
Շահառուներն իրենց օրն անցկանցում են Կենտրոնների հարմարավետ և ընկերական մթնոլորտում, շփվում են մեկը մյուսի հետ:

Կենտրոնների համակարգողները տեղում կազմակերպում և համակարգում են օրվա գործողությունները: Սոցիալական աշխատողները կազմակերպում են շահառուների ժամանցը, որն իր մեջ ներառում է այցելություններ թանգարաններ, թատրոն, հանրային միջոցառումների և այլն:

Բուժքույրերը տրամադրում են առաջնային առողջության պահպանման ծառայություններ և առաջին անհրաժեշտության դեղորայք՝ համաձայն շահառուների անհատական պահանջների:
Կամավորները աջակցում են շահառուներին և Կենտրոնների աշխատակազմերին հիգիենիկ խնամքի (լվացք, արդուկ, մազահարդարում և այլն) պահպանման գործում, ինչպես նաև կազմակերպում են սոցիալական միջոցառումներ և ժամանցային գործողություններ, ուղեկցում են շահառուներին դեպի առողջապահական և այլ սոցիալական հաստատություններ:

 

Գործընկերները`  Մեդիքոր Հիմնադրամ, Իտալական Եպիսկոպոսների ԽորհուրդԿարիտաս Ֆորարլբերգ

Բյուջե` 287 070 €

Ծրագրի ղեկավար` Տիգրանուհի Տարախչյան