Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ
Ծրագրի տեւողությունը` 01.02.2017 – 28.02.2019 թ.թ.
Թիրախ խումբը
- Շիրակի մարզում հաշմանդամություն ունեցող մոտ 200 դպրոցահասակ երեխաներ, ովքեր դուրս են մնացել կրթությունից
- Շիրակի մարզի 12 դպրոցներ (6 գյուղական, 6 քաղաքային), մասնավորապես դպրոցի տնօրինությունը, ուսուցչական անձնակազմը (350) եւ աշակերտները (3150)
- Շիրակի մարզում կրթությունից դուրս մնացած երեխաների ծնողները (մոտ 300)
- Շիրակի մարզպետարանի կրթության բաժին
Վայրը` Շիրակի մարզ
Ընդհանուր նպատակը
Հաշմանդամություն ունեցող այն երեխաները, ովքեր դուրս են մնացել կրթությունից օգտվում են ներառական կրթության իրենց հիմնարար իրավունքից, որն ամրագրված է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի 24-րդ հոդվածում։
Խնդիրներ
- Ապահովել, որ ներկայումս Շիրակի մարզում կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաները ստանան որակյալ կրթություն մոտակա հանրակրթական դպրոցներում։
- Հզորացնել համայնքային ներուժը՝ դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը խթանելու եւ վերահսկելու, ինչպես նաև դրանց խախտման դեպքերն արձանագրելու համար։
Ակնկալվող արդյունքները
- Շիրակի մարզում կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաները կհայտնաբերվեն եւ կուղղորդվեն մոտակա հանրակրթական դպրոց՝ ստանալու որակյալ կրթություն։
- Հաշմանդամություն ունեցող երեխաների անձնական գործերի փաթեթը համակցված է տարածքային ռեգիստրի հետ։
- Միջազգայնորեն կիրառվող «Ներառման ինդեքսը» հասանելի է հայերենով եւ կիրառվում է ընտրված 12 դպրոցներում։
- Հանրությունն իրազեկված է ներառական կրթության կարևորության մասին եւ իր հերթին կարեւորում է ներառական կրթության որակյալ իրականացումը։
- Առկա է բավարար համայնքային ներուժ՝ դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը խթանելու եւ վերահսկելու, ինչպես նաեւ մշտադիտարկման համակարգի միջոցով դրանց խախտման դեպքերն արձանագրելու համար։
Հիմնական գործողությունները
1․ Իրականացնել դպրոցների ընտրություն եւ քարտեզագրման հետազոտություն՝ հայտնաբերելու Շիրակի մարզում կրթությունից դուրս մնացած երեխաներին։
- Կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաներից յուրաքանչյուրի համար մշակել անձնական գործի փաթեթ
- Անձնական գործի փաթեթները համակցել տարածքային ռեգիստրի հետ
- «Ներառման միջազգային ինդեքսը» թարգմանել հայերեն եւ տեղայնացնել
- Շիրակի մարզի 12 դպրոցների տնօրինության եւ ուսուցիչների համար անցկացնել դասընթացներ «Ներառման ինդեքս»-ի վերաբերյալ եւ աջակցել դպրոցներին եւ համայնքներին վերջինիս ներդրման գործընթացում
- Խորհրդատվություն տրամադրել կրթությունից դուրս մնացած հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին Իրականացնել հանրային իրազեկման արշավ՝ ներառական կրթության կարեւորության վերաբերյալ
2․ Հզորացնել համայնքային ներուժը՝ դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը խթանելու եւ վերահսկելու, ինչպես նաև դրանց խախտման դեպքերն արձանագրելու համար։
- Ստեղծել մշտադիտարկման համակարգ, որը կապահովի կրթությունից դուրս մնացած երեխաների եւ դպրոցներում նրանց ընդգրկվածության վերաբերյալ տեղեկատվության շարունակական հավաքագրումը
- Խախտման դեպքերի վերաբերյալ պատրաստել զեկույցներ եւ դրանք ներկայացնել իրավասու պետական մարմիններին՝ համապատասխան լուծումներ տալու համար
Ֆինանսավորումը՝ Եվրոպական միություն, Ավստրիայի զարգացման համագործակցություն, Կարիտաս Ավստրիա
Գործընկերներ` «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցացիա» ՀԿ (ԴԾԽԱԱԱ)
Ծրագրի ղեկավար` Գայանե Նորիկյան
Համակարգող` Անի Մաղաքյան