Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ (Արտաշատ)

Ծրագրի տեւողությունը  03.01.2025 – 31.12.2025 Շահառուների թիվը   60 Վայրը   ք. Արտաշատ   Նպատակը Նպաստել հասարակության մեջ դրական սոցիալական փոփոխություններին` տնային պայմաներում տրամադրելով կայուն խնամքի ծառայություններ խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց։ Նկարագրությունը Բարելավել Արտաշատում ապրող 60 տարեցի և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը՝ տնային խնամքի ծառայություններ մատուցելու և հասարակության մեջ ներառման գործողությունների միջոցով: Աջակցել շահառուներին  ստանալու որակյալ առողջապահական ծառայություններ՝ ուղղորդումների, խորհրդատվության, կենցաղային սպասարկման, սոցիալական խնամքի տրամադրման միջոցով։  

Տնային խնամքի խթանումը Հայաստանում

Ծրագրի տեւողությունը 01.01.2025-31.12.2027 Շահառուների թիվը      Տնային խնամքի կարիք ունեցող 600 (տարեկան Գյումրի-100, Վանաձոր-100) սոցիալապես անապահով անձ (65տ.-ից բարձր միայնակ տարեցներ և 18տ.-ից բարձր հաշմանդամություն ունեցող միայնակ անձինք),   մասնագիտական ուսուցման կենտրոնների 120 բուժքույրական ուսանողներ (Գյումրի, Վանաձոր), 30 բուժքույրեր պետական հաստատություններից և այլ ծառայություններ մատուցող ՀԿ-ներից, 120 ոչ ֆորմալ խնամողներ/վարդեններ (հարազատներ, ընկերներ և հարևաններ) Վայրը Շիրակի մարզ, ք. Գյումրի              Լոռու մարզ, ք. Վանաձոր Նպատակը   Բարելավել միայնակ տարեցների կյանքի որակը և բարեկեցությունը՝ Հայաստանում կայուն և համապարփակ տնային խնամքի ծառայություններ ստեղծելու միջոցով:

Մարդասիրական օգնություն Հայաստանում Հայկական Կարիտասի միջոցով

Ծրագրի տևողությունը` 01.09.2024-01.09.2025 Շահառուների թիվը՝ 60 տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձինք տեղահանված Լեռնային Ղարաբաղից Ծրագրի իրականացման վայրը՝ ք. Արտաշատ (Արարատի մարզ)   Նպատակը Այս ծրագիրը նպաստում է Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիական անձանց տառապանքների մեղմացմանը և օգնում է տարբեր շահագրգիռ կողմերին թեթևացնել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքով առաջացած բեռը: Այս ծրագիրը մարդասիրական ծրագիր է և նպաստում է հունգարա-հայկական հարաբերությունների բարելավմանը։ Այս ծրագիրը նպաստում է Հունգարիայի հեղինակության ապահովմանը Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող հայերի շրջանում:   Ծրագրի շահառուները Ծրագրի շահառուներն են 60 տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձինք,

Արժանապատիվ կյանք տարեցներին-տնային խնամքի ծառայություններ և խոցելի խմբերի խնամքին ուղղված կամավորական աշխատանք

Ծրագրի տեւողությունը  2023թ. փետրվարի 1-ից 2026 թ.հունվարի 31-ը Շահառուների թիվը     խոցելի և սոցիալապես մեկուսացված 30 տարեց կին և տղամարդ Գավառ քաղաքից քրոնիկ հիվանդություններով տառապող 15 տարեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ -ի տնային խնամքի տարբեր ծրագրերից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 5 ընտանիք «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի 40 աշխատակից 20 կամավոր 60 ուսանող՝ տարբեր ուսումնական հաստատություններից Վայրը  Գեղարքունիք/Գավառ Շիրակ/Գյումրի Լոռի/Վանաձոր Արարատ/Արտաշատ Նպատակը  Բարելավել բնակչության խոցելի խմբերի բարեկեցությունը՝ ինտեգրված տնային խնամքի ծառայությունների տրամադրման միջոցով Նկարագրությունը      Տրամադրել խոցելի խմբերին տնային խնամքի ինտեգրված ծառայություններ (ներառյալ դեղորայք,

Տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոններ

Ծրագրի տևողությունը` 01.07.2021 – շարունակական Շահառուների թիվը` 100 Վայրը`Գյումրի(Շիրակի մարզ)  եւ Տաշիր(Լոռու մարզ) Նպատակը` Նպաստել Գյումրու և Տաշիրի տարեցների կյանքի որակի բարելավմանը   Նկարագրություն` Ծրագրում ընդգրկված են 100 շահառու, ովքեր հիմնականում միայնակ են ապրում, ունեն ծերաբանական խնդիրներ, սոցիալականացման և շփման կարիք: Թիրախային համայնքներն են՝ Գյումրին (50 տարեց) և Տաշիրը (50 տարեց): Ծրագիրը տարեցներին տրամադրում է սոցիալական և առողջապահական ծառայություններ,