Ծրագիր՝« Չոր Սնունդ Գյումրիում Բնակվող 200 Շահառուների Համար»

Ծրագիր՝« Չոր Սնունդ Գյումրիում Բնակվող 200 Շահառուների Համար»   Ծրագրի տեւողությունը`  16․03․2025 – 16.03.2027թ փետրվար Շահառուների թիվը` 200 Վայրը` Շիրակի մարզ` ք. Գյումրի   Նկարագրություն` Հայաստանում ապրող միայնակ տարեցները (հատկապես հաշմանդամություն ունեցող անձինք) իրենց կյանքի ընթացքում բախվում են զգալի սոցիալ-տնտեսական դժվարությունների։ Նրանք հաճախ դուրս են մնում սոցիալական ծառայությունների դաշտից, բացակայում են նաև այնպիսի հաստատությունները, որոնք կծավալեն նպատակային գործունեություն՝ տարեցների առօրյան հետաքրքրությամբ և արդյունավետ կազմակերպելու համար։ Այնուամենայնիվ, նրանց ամենահրատապ և առաջնային խնդիրը սննդի ապահովումն է։ Ամսական կտրվածքով պարենային աջակցության տրամադրումը 200 շահառուի հնարավորություն կտա ստանալու անհրաժեշտ նվազագույն չոր սնունդ։ Այս ծրագիրը կնպաստի թիրախային խմբի արժանապատվության և կենսունակության բարձրացմանը,