«Աջակցություն և հզորացում Վարդենիս համայնքի տեղահանված ընտանիքներին և երեխաներին»

Ծրագրի տևողությունը: 2024թ. հոկտեմբեր – 2025թ. փետրվար Շահառուների թիվը: 150 ընտանիք / մոտ 600 անձ Վայրը: Վարդենիս խոշորացված համայնք, Գեղարքունիքի մարզ, Հայաստան   Նպատակը Բարելավել տեղահանված ընտանիքների և երեխաների կյանքի որակը՝ տրամադրելով անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, գրենական պարագաներ, տաք հագուստ և հոգեսոցիալական աջակցություն՝ նպաստելով նրանց կայունությանը և ինտեգրմանը։ Նկարագրությունը Ծրագիրը նախատեսում է աջակցություն տրամադրել Վարդենիս համայնքի 150 տեղահանված ընտանիքներին։ Տրամադրվելու են անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, գրենական պարագաներ, տաք հագուստ։ Միաժամանակ կիրականացվեն երեխաների համար հոգեսոցիալական աջակցության ծրագրեր սահմանամերձ համայնքներում։ Տեղահանված անձանց իրավական խնդիրները լուծելու նպատակով կտրամադրվի նաև իրավաբանական խորհրդատվություն։  

Հայաստանի հյուսիսարևմտյան համայնքների գյուղական համայնքների զարգացում

Նախագծի տևողությունը: 2021 – 2024 Նախագծի նպատակն է: Աղքատության հաղթահարում՝ կենսունակ համայնքների ստեղծման համար գյուղական զարգացմանն ուղղված համալիր աջակցության տրամադրման միջոցով։ Նպատակ 1: Բարելավել համայնքների կայունությունը՝ վերականգնելով համայնքային ենթակառուցվածքները (ոռոգման համակարգեր, խմելու ջրի համակարգեր, պոմպակայաններ և այլն): Նպատակ 2: Բարելավել համայնքների տնտեսական կայունությունը՝ a) ձեռնարկությունների զարգացմամբ – այդ թվում գյուղատնտեսական կոոպերատիվների/համայնքային ակտիվ խմբերի կողմից փոքրամասշտաբ ագրո մշակման միավորների ստեղծմամբ, b) համայնքներում սերմերի բանկի զարգացմամբ՝ ֆերմերներին կարտոֆիլի,

Կարի կենտրոն կանանց համար: Ճգնաժամային իրավիճակներում գտնվող կանանց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում

Ծրագրի տևողությունը՝ 24 ամիս, 01.08.2023-31.07.2025 Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի Շահառուներ` Անմիջական շահառուներ՝ բռնության ենթարկված կանայք և երիտասարդ աղջիկներ, հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ կամ խնամակալներ, անապահով պայմաններում բնակվող երիտասարդ աղջիկներ, ովքեր հեշտությամբ կարող են թրաֆիքինգի զոհ դառնալ, միայնակ մայրեր, ամուսնալուծված կանայք, բազմազավակ մայրեր, որոնց ամուսինները գործազուրկ են փախստականներ և սոցիալապես անապահով ընտանիքների կանայք:   Անուղղակի շահառուներ՝ ծրագրում ներգրավված ուղղակի շահառուների երեխաներ կամ ընտանիքի այլ անդամներ Ծրագրի նպատակը՝ Աջակցել կայուն,

Վերականգնում հանուն հզորացման

Ծրագրի տևողություն՝ 20 ամիս, 01.11.2023-30.06.2025 Ծրագրի իրականացման վայր՝ Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ Անմիջական շահառուներ Արցախյան հակամարտության արդյունքում խոցելիություն ձեռք բերած ընտանիքներ, մասնավորապես՝ Արցախից տեղահանված ընտանիքներ, որոնք ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով հաստատվել են Լոռու մարզի որևէ բնակավայրում, Լոռու մարզում բնակվող հակամարտությունից տուժած տեղացի ընտանիքներ (վիրավոր, զոհված, անհետ կորած, գերության մեջ գտնվող, գերությունից վերադարձած): Շահառուների թիվը՝ 130 ընտանիք/ 750 անձ   Ծրագրի նպատակը Աջակցել պատերազմից տուժած տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական ինքնապահովման վերականգնմանը։ Ծրագրի նկարագրություն Ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտասը» նախատեսում է հետևյալ գործողությունները՝ 1․ պատերազմից տուժած 120 ընտանիքների հետ իրականացնել սոցիալական աշխատանք և ուղղորդում գնահատված կարիքին համապատասխան։ 2․ նպաստել պատերազմից տուժած ընտանիքներին ինտեգրվելու հասարակություն։ 3․ պատերազմից տուժած 70 տնային տնտեսություններին տրամադրել արտադրական ակտիվներ և բիզնես միկրո գրանտեր կենսապայմանների ապահովման համար։ 4․հասարակությանը իրազեկել,

Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ

Ծրագրի տեւողություն` 01.02.2023-31.01.2026 Ծրագրի իրականացման վայր` ՀՀ Սյունիքի մարզ Ծրագրի նպատակ` Նպաստել Սյունիքի մարզում սոցիալական պաշտպանության ավելի դիմակայուն համակարգի ձևավորմանը` աջակցելով համայնքային սոցիալական ծառայությունների կայուն ֆինանսավորմանը, որոնք կծառայեն մարզի ամենախոցելի բնակչության կարիքների արդյունավետ արձագանքմանը՝  նվազեցնելով աղքատության, անհավասարության ու խոցելիության մակարդակը։ Ծրագրի նկարագրություն`Ոլորտային բարեփոխումներին ուղղված «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Սյունիքի մարզի բոլոր 7 համայնքապետարանների, ինչպես նաև տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ակտիվ խմբերի հետ։ Ծրագրի շրջանակում գործընկերներից կազմված կոնսորցիումը աշխատում է մի քանի ուղղությամբ,