Կարի Կենտրոն Կանանց Համար. Ճգնաժամային իրավիճակներում գտնվող կանանց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում

Ծրագրի տևողությունը` 24 ամիս, 01.01.2021-31.12.2023 Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի  Շահառուներ` Անմիջական շահառուներ՝  հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ կամ խնամակալներ անապահով պայմաններում բնակվող երիտասարդ աղջիկներ, ովքեր հեշտությամբ կարող են թրաֆիքինգի զոհ դառնալ մանկատան աղջիկ սաներ միայնակ մայրեր ամուսնալուծված կանայք բազմազավակ մայրեր, որոնց ամուսինները գործազուրկ են փախստականներ և սոցիալապես անապահով ընտանիքների կանայք, ովքեր կարող են ենթարկվել ընտանեկան բռնության Անուղղակի շահառուներ՝ ծրագրում ներգրավված ուղղակի շահառուների երեխաներ կամ ընտանիքի այլ անդամներ Արցախից ներքին տեղահանված անձինք,

Գերմանական բարեկամություն

Գերմանական բարեկամություն Սկիզբ` 2003թ․ Ավարտ` չսահմանված Նախապատմություն` Ծրագիրը մտահղացել են Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան Գիմնազիայի ուսուցչական անձնակազմը, սաները և ծնողները դեռևս 2003 թվականին: Առ այսօր գիմնազիան պարբերաբար դրամահավաք է կազմակերպում, որպեսզի Հայաստանում դպրոցահասակ երեխաների կրթական պայմանները բարելավվեն և լուծվեն դպրոցների առաջնային խնդիրները: Ծրագիրը նաև սատարում է համայնքային կարողությունների կառուցմանը` խթանելով համայնքային մասնակցությունը ծրագրի իրականացման բոլոր փուլերում: Համայնքները ծրագրերում իրենց մասնակցությունն են ունենում ապահովելով ներդրում ծրագրի առնվազն 20%-ի չափով` աշխատանքի, շինանյութի և գումարի տեսքով: Առաջին երկու տարիներին (2003թ․, 2004թ․) ընդգրկվել են Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի 11 հեռավոր գյուղերի դպրոցներ` 6-ը Շիրակում եւ 5-ը Գեղարքունիքում: