Առողջության առաջնային պահպանման կենտրոն

Ծրագրի տեւողությունը` 01.04.2023 – շարունակական. Շահառուների թիվը` 1.300 Վայրը` Գյումրի, Շիրակի մարզ   Նպատակը` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչներին հասանելի է որակյալ և մատչելի առաջնային բուժօգնություն և հոգեբանական ծառայություններ:  Խնդիրները` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի անապահով խավերի առողջության առաջնային պահպանման և հոգեբանական ծառայությունը բարելավվել է. Ընդլայնվել են Առողջության Առաջնային Պահպանման  կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունները կանխարգելման, կրթության և հոգեբանական աջակցության ոլորտում: Մեր թիրախային խմբերը հետևյալն են. Խոցելի և անապահով մարդիկ – 1300 Հղի կանայք – 32 Ծրագիրը թիրախավորելու է 4 խումբ 8 ամսվա ընթացքում:

Գերմանական բարեկամություն

Գերմանական բարեկամություն Սկիզբ` 2003թ․ Ավարտ` չսահմանված Նախապատմություն` Ծրագիրը մտահղացել են Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան Գիմնազիայի ուսուցչական անձնակազմը, սաները և ծնողները դեռևս 2003 թվականին: Առ այսօր գիմնազիան պարբերաբար դրամահավաք է կազմակերպում, որպեսզի Հայաստանում դպրոցահասակ երեխաների կրթական պայմանները բարելավվեն և լուծվեն դպրոցների առաջնային խնդիրները: Ծրագիրը նաև սատարում է համայնքային կարողությունների կառուցմանը` խթանելով համայնքային մասնակցությունը ծրագրի իրականացման բոլոր փուլերում: Համայնքները ծրագրերում իրենց մասնակցությունն են ունենում ապահովելով ներդրում ծրագրի առնվազն 20%-ի չափով` աշխատանքի, շինանյութի և գումարի տեսքով: Առաջին երկու տարիներին (2003թ․, 2004թ․) ընդգրկվել են Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի 11 հեռավոր գյուղերի դպրոցներ` 6-ը Շիրակում եւ 5-ը Գեղարքունիքում: