02May
Երեխաների հետ աշխատող կամ որևէ կերպ առնչվող բոլոր մարմինների, կառույցների և ծառայությունների աշխատանքի հիմքում «երեխայի լավագույն շահի» սկզբունքի պահպանումը պետք է լինի։ Սա նշանակում է, որ կազմակերպության աշխատանքը պետք է կազմակերպվի ելնելով երեք հիմնական ենթասկզբունքից, որոնք են երեխայի պաշտպանությունը վտանգից կամ ցանկացած տեսակի ռիսկերից, երեխայի իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև երեխայի զարգացման խթանումը։
Երեխայի պաշտպանությունը հանդես գալով որպես «երեխայի լավագույն շահի» սկզբունքի բաղադրիչներից մեկը, ամրագրված է նաև «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում։ Վերջինումս նշվում է, որ յուրաքանչյուր երեխա իր բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ և պաշտպանությամբ ապահովված լինելու իրավունք ունի։ Երեխայի բարեկեցության համատեքստում պաշտպան լինելու մասին խոսելիս պետք է նկատի ունենալ բոլոր տեսակի կանխամտածված և ոչ կանխամտածված վնասից պաշտպանության ապահովումը։
Ծառայությունում/ ցերեկային կենտրոնում աշխատանքային գործունեության ընթացքում երեխայի պաշտպանության ապահովման և պաշտպան լինելու իրավունքի իրացման տեսանկյունից նախընտրելի է կազմակերպության ներսում երեխաների հետ տարվող աշխատանքների,