Սոցիալական աջակցություն Գյումրիու, Տաշիրի, Գավառի և Արտաշատի 15 կաթողիկե գյուղերի խոցելի ընտանիքներին

Ծրագրի տևողությունը` 8 ամիս Շահառուների թիվը. 500 անապահով ընտանիք (մոտավորապես 1500 մարդ) Հայկական Կարիտասը կհոգա Հայաստանի թվով 15 կաթոլիկ գյուղերի, Գյումրու, Գավառի, Վանաձորի և Արտաշատի 500 անապահով ընտանիքների կարիքները (մոտ 1500 բնակիչ) Ծրագրի ուղղակի շահառուներն այն մարդիկ են, ովքեր հիմնականում ապրում են անմարդկային պայմաններում, հաճախ առանց տարրական սանիտարահիգիենիկ պայմանների, որոնց եկամուտը միայն կառավարության կողմից հատկացված ծայրահեղ ցածր կենսաթոշակն է, որը չի բավարարում անգամ ամսական ծախսերը հոգալու համար: 15 կաթոլիկ գյուղերից (Փանիկ, Նորաշեն, Մեծավան, Արևիկ, Ազատան, Լանջիկ, Ձիթյանկով, Հովտունի, Արփենի, Ղազանչի, Սեպասար, Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Տաշիր) կներկայացվեն անապահով ընտանիքների ցանկը:

Միայնակ մայրերի սոցիալական վիճակի բարելավում Գյումրիում, Գավառում, Վանաձորում և Արտաշատում

Ծրագրի տևողությունը՝ 2022.01.03 – առ այսօր Շահառուների թիվը՝ 120 Վայրը՝  Գյումրի, Գավառ, Վանաձոր, Արտաշատ Նախապատմություն  Հայաստանում ամսական եկամուտը համեմատաբար ավելի ցածր է, քան այն գումարի չափը, որն անհրաժեշտ է նորմալ կենսապայմաններ ապահովելու համար: Ներկայումս Հայաստանում միայնակ մայրերը չեն կարող լիարժեք կերպով ապահովել իրենց հիմնական առօրյա կարիքները: Ընդհանուր առմամբ, վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում միայնակ մայրերի սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվել. ընդհակառակը, ավելի է վատթարացել: Անվճար առողջապահական ծառայությունը հասանելի է միայն նրանց համար, ովքեր ունեն հատուկ արտոնություններ: Ավելի լավ առողջապահական ծառայություններ ապահովելու և կյանքի որակը բարձրացնելու համար կառավարությունը աննշան աջակցություն է տրամադրում միայն տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց: