Ամառային ճամբար Հունգարիայում

Ծրագրի տեւողությունը՝ Մայիս-օգոստոս, 2025 Ծրագրի մասնակիցներ՝ 140 անձ à100 երեխա + 40 մեծահասակ ուղեկցող։ Վայրը՝ Հայաստան, Հունգարիա Նպատակը՝ Իրականացնել միջազգային ճամբարային ծրագիր Հունգարիայի Էլիզաբեթ ճամբարում՝ տրամադրելով մասնակցության հավասար հնարավորություններ Հայաստանի երեխաների համար։ Այս ծրագիրը թույլ կտա երեխաների ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպումը եւ կնպաստի միջմշակութային կապերի ամրապնդմանը։   Ակնկալվող արդյունքներ․ Արդյունք 1․ Ծնորղների եւ Ուղեկցողների հետ կողմնորոշիչ հանդիպումների անցկացում Կոտայքի մարզի 6 համայնքներում։ Արդյունք 2․ Երեխաների եւ Ուղեկցողների ցանկերի ճշտում եւ թղթաբանական աշխատանքի ամփոփում։ Արդյունք 3.

FemCare: Հասանելի առողջապահական ծառայություններ եւ կրթություն կանանց համար

Ծրագրի տեւողությունը՝ ապրիլ-դեկտեմբեր, 2025 Ծրագրի մասնակիցներ՝ 40 հղի կանանց մասնակցություն ԱԱՊԿ-ի համալիր ծրագրի շրջանակներում, եւ 150 հղի կանանց մասնակցություն՝ Գյումրու 6  պոլիկլինիկաներում՝ հոգեբանական խորհրդատվության պարապմունքների շրջանակներում։ Վայրը՝ ք․ Գյումրի   Նպատակը՝ Բարելավել Շիրակի մարզի կանանց բարեկեցությունը՝ ապահովելով հղի կանանց մայրության դպրոցի համապարփակ եւ բարձրորակ դասընթացների անվճար հասանելիություն։ Ակնկալվող արդյունքներ․ Արդյունք 1․ Մասնակցություն Մայրության դպրոցի դասընթացիներին։ Արդյունք 2․ Հոգեբանական եւ ֆիզիկական պատրաստվածություն՝ ծննդաբերությանը։ Արդյունք 3. Գիտելիքի փոխանցում եւ կատարելագործում՝ առողջապահության ոլորտի մասնագետների միջեւ։  

Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ (Արտաշատ)

Ծրագրի տեւողությունը  03.01.2025 – 31.12.2025 Շահառուների թիվը   60 Վայրը   ք. Արտաշատ   Նպատակը Նպաստել հասարակության մեջ դրական սոցիալական փոփոխություններին` տնային պայմաներում տրամադրելով կայուն խնամքի ծառայություններ խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց։ Նկարագրությունը Բարելավել Արտաշատում ապրող 60 տարեցի և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը՝ տնային խնամքի ծառայություններ մատուցելու և հասարակության մեջ ներառման գործողությունների միջոցով: Աջակցել շահառուներին  ստանալու որակյալ առողջապահական ծառայություններ՝ ուղղորդումների, խորհրդատվության, կենցաղային սպասարկման, սոցիալական խնամքի տրամադրման միջոցով։  

Ամառային դպրոց Հայաստանի գյուղական համայնքներում

Ծրագրի տևողությունը՝ 01.07.2024-09.09.2024 Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր, Երազգավորս և Գետք գյուղեր Շահառուների թիվը՝ 160 երեխա Թիրախ խումբ՝ 6-ից 16 տարեկան երեխաներ   Ծրագրի Նպատակ՝ Ծրագրի թիրախ՝ սահմանամերձ համայնքներում 6-ից 16 տարեկան երեխաների սոցիալիզացիայի եւ կրթական մակարդակի բարձրացում գեղագիտական կրթության եւ անգլերենի հաղորդակցման ակումբի կազմակերպման միջոցով   Ծրագրի խնդիրներ՝ Գեղագիտական կրթության հասանելիության ապահովում 6-ից 16 տարեկան երեխաների համար Անգլերենով հաղորդակցման կարողության բարելավում 12-ից 16 տարեկան երեխաների համար Ինքնաճանաչման եւ հուզական գրագիտության մակարդակի բարձրացում 6-ից 16 տարեկան երեխաների շրջանում  

Հեքիաթ-Արտ-թերապիա ցերեկային խնամքի կենտրոն

Ծրագրի տևողությունը՝ 2024 թվականի մարտի 1 – 2024 թվականի դեկտեմբեր Վայրը՝ Էմիլի Արեգակ կենտրոն   Ընդհանուր նպատակը. Հաշմանդամություն ունեցող երեխաների համար բարձրորակ ծառայություններ մատուցել, հաշմանդամություն ունեցող երեխաներ ունեցող ընտանիքներին հոգեբանական և սոցիալական աջակցություն ցուցաբերել և հայ հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների և ներուժի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել և իրազեկել: Նպաստել 3-ից 12 տարեկան հատուկ կարիքներով երեխաների ֆիզիո-հոգեսոցիալական վերականգնմանը և նրանց ընտանիքների հզորացմանը Ծրագրի արդյունքներ. Արդյունք  60 հաշմանդամ երեխա ստանա թերապևտիկ ծառայություններ