29Jan
Արագ արձագանքման ծրագիր
Ծրագրի տևողությունը` 23.10.2020թ. — 23.11.2020թ.
Շահառուների թիվը` 1.000 շահառու ընտանիք (մոտ 4.000 անձ)
(թիրախ շահառուներ: 1.200 ընտանիք – 4.800 անձ)
Վայրը` Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզեր
Ծրագրի նպատակն է. Լեռնային Ղարաբաղի հակամարտութան պատճառով տուժած անձինք ապրում են արժանապատիվ պայմաններում` ՀՀ ժամանակավոր իրենց տեղակայման վայրերում։
Նկարագրություն
Ծրագրի խնդիրն է․ հակամարտության պատճառով տուժած ընտանիքները կարողանում են բավարարել իրենց նվազագույն կարիքները։
Ծրագրի արդյունքն է՝ հակամարտության արդյունքում տուժած ընտանիքներին տրամադրվում են պարենային և ոչ պարենային ապրանքների փաթեթներ։
«Հայկական Կարիտասը» պարենային և ոչ պարենային ապրանքների տեսքով մեկանգամյա աջակցություն է տրամադրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով ժամանակավորապես ՀՀ-ում տեղակայված ընտանիքներին՝ օգնելով խոցելի ընտանիքներին բավարարել իրենց առաջնահերթ կարիքները,