30Apr
Ծրագրի տևողություն` 12 ամիս, 01.04.2021-31.05.2022
Ծրագրի իրականացման վայր` ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, հնարավոր հետագա ընդլայնմամբ
Անմիջական շահառուներ
Արցախյան պատերազմի արդյունքում՝
տեղահանված ընտանիքներ, ովքեր բնակվում են վարձակալված կամ լքված տներում,
տեղահանված անձանց հյուրընկալող ընտանիքներ,
հակամարտությունից տուժած տեղի բնակիչներ։
Շահառուների թիվը՝ 600 ընտանիք/3000 անձ։
Ծրագրի նպատակը
Աջակցել պատերազմի արդյունքում տեղահանված և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ վերակառուցել իրենց կյանքը:
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտասը» նախատեսում է իրականացնել հետևյալ գործողությունները․
1․ կեցության պայմանների բարելավում փոքր վերանորոգումների միջոցով հակամարտությունից տուժած 500 ընտանիքի համար,