Սոցիալ-հոգեբանական աջակցություն զոհվածների ընտանիքներին

Ծրագրի տևողությունը` Նոյեմբերի 1, 2020 -ապրիլ 31, 2021 Ծրագրի իրականացման վայրը` ք. Գյումրի, Շիրակի մարզ Շահառուներ` Զոհված զինվորների ընտանիքներ Ծրագրի նպատակը` Սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում պատերազմի ժամանակ զոհված ընտանիքներին Շիրակի մարզում: Ծրագրի նկարագրություն` Պատերազմի հետևանքով առաջ են գալիս մի շարք տնտեսական, սոցիալական և հոգեբանական խնդիրներ, որոնք կարիք ունեն լուծման: Տնտեսական խնդիրների բավարարումը ավելի հեշտ է, քանի որ անհրաժեշտ պարենի տրամադրմամբ կարելի է լուծել այդ հարցը: Իսկ սոցիալական և հոգեբանական խնդիրներն առավել երկարաժամկետ միջամտության կարիք ունեն: Այս պիլոտային ծրագրի ընթացքում Հայկական Կարիտասի հոգեբանները և սոցիալական աշխատողները կվերապատրաստվեն՝ աշխատելու ճգնաժամային իրավիճակում:

Աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համար

Ծրագրի տևողությունը` 24 Դեկտեմբերի 2020- 31 Մայիսի 2021 Ծրագրի իրականացման վայրը` Հայաստանի և Արցախի տարածաշրջան Շահառուներ`Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված բնակչություն Ծրագրի նպատակը`Լեռնային Ղարաբաղից տեղահանված և հակամարտության հետևանքով տուժած տնային տնտեսությունները ի վիճակի են արժանապատիվ ապրել տեղահանված վայրերում Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի շահառուներին տրամադրվելու է մարդասիրական օգնություն ՝ ըստ ընտանիքի անդամների քանակի և նրանց իրական կարիքների: Օգնությունն ուղղվելու է տեղահանված անձանց  կացարանի վարձավճարի, սնունդով, հիգիենիկ պարագաներով, կենցաղային իրերով, հագուստով և առաջին առաջնահերթ իրերով օժանդակելու հարցերին: Գործընկեր` Stichting Bisschoppelijke Vastenactie Բյուջեն`37.500 Եվրո Ծրագրի պատասխանատու` Լիանա Պապոյան  

Հրատապ աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

Ծրագրի տևողությունը `01.12.2020թ․ – 01.05.2021թ․ Շահառուների թիվը ` 200 ընտանիք/ 817 անձ Գտնվելու վայրը ՝ Քաղաք Երևան Նպատակը. Նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների և ՀՀ քաղաքացիների առավել խոցելի խմբերի աջակցությանը և պաշտպանությանը: Խնդիրներ՝ Հրատապ կարիքների ապահովում՝ սնունդ, հիգիենայի պարագաներ, անկողնային պարագաներ, տաք հագուստ, բժշկական աջակցություն, կացարան, վարձույթ և այլն: Գործընկեր ՝ Քրիստոնյա Համերաշխության միջազգային կազմակերպություն Բյուջե ՝ 20,057,46 ԱՄՆ դոլար Ծրագրի ղեկավար ՝ Արմինե Եփրեմյան    

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց առաջնային օգնություն Թորոսգյուղի Աղաջանյան ճամբարում

Ծրագրի տևողությունը` Հոկտեմբեր 1, 2020 -մայիս 15, 2021 Ծրագրի իրականացման վայրը` Շիրակի մարզ` գ. Թորոսգյուղ Շահառուներ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված 30 անձ Ծրագրի նպատակը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած և տեղահանված բնակչությունը և ընտանիքները բավարարում են իրենց հիմնական կարիքները: Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի միջոցով տեղահանված բնակչությունը ստանում է հումանիտար օգնություն իրենց փաստացի կարիքների հիման վրա: Ծրագիրը տեղահանված անձանց տրամադրում է կեցություն, սնունդ, հիգիենիկ և տնտեսական պարագաներ, դեղորայք և այլ առաջնային անհրաժետության իրեր: Միաժամանակ կացարանում մնում են 30 անձ: Գործընկեր` Ծրագիրը ֆինանսավորվում է Œuvre d’Orient կազմակերպության կողմից:

Առողջապահական օժանդակություն Արցախից տեղահանվածներին

Ծրագրի տևողությունը `   Հոկտեմբեր 26, 2020թ․ – 10 դեկտեմբերի, 2020թ․ Շահառուների թիվը `   Արցախից  տեղահանված 100 ընտանիք Գտնվելու վայրը ՝        Շիրակի, Լոռու , (Վանաձոր, Տաշիր ) և Գեղարքունիքի մարզեր Նպատակը.   Օգնել և նպաստել  Արցախից տեղահանված 100 ընտանիքների առողջական վիճակին, տրամադրելով մեկանգամյա  դրամական օժանդակություն (յուրաքանչյուր ընտանիքի 26 000 դրամի չափով) Խնդիրներ՝    Տրամադրել  դրամական օժանդակություն 100  առողջապահական կարիքներ ունեցող ընտանիքների։ Գործընկեր ՝ Հայկական Կարիտաս ԲՀԿ, Կարիտաս Օլօմուց,