02Jun
Կոկիկ ու լուսավոր տունը թվում է մի վայր, որտեղ դեռ եռանդուն եւ երիտասարդ զույգն ապրում է երջանիկ իր չափահաս երեխաների հետ։ Բայց, ցավոք, դա պատրանք է, որն անմիջապես հօդս է ցնդում, երբ մեկը մտնում է հեռավոր սենյակ, որտեղ 69-ամյա կինն այտուցված որովայնով եւ հիպերտոնիայով, գամված է անկողնուն ավելի քան 6 տարի, միայնակ, իր հին գրքերի եւ հարսի հնացած կահույքի կտորների ընկերակցությամբ:
Տիկին Ռոզան՝ նախկինում երջանիկ մի կին, 5 երեխաների մայր, ուժեղ, գրեթե 30-ամյա աշխատանքային փորձով նախկին Խորհրդային Գյումրու կիսագուլպայի գործարանում, դարձել է զառամյալ եւ լքված թույլ մի կին, ով ոչ ոք չունի, որ հոգ տանի իր մասին: