ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ծրագիր՝ «Իմ Իրավունքը։ Հաջորդ Փուլ: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» Վայրը՝ Գյումրի, Շիրակի մարզ, Հայաստան Սկիզբը՝ Հուլիս 14, 2025 Գործընթաց՝ 2 անիմացիոն կամ էսքիզային կրթական ֆիլմերի նկարահանում   ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Սույն տեխնիկական առաջադրանքը սահմանում է երկու ուսուցողական ֆիլմերի արտադրության հիմնական պահանջները, որն իրականացվում է Ավստրիական Զարգացման Գործակալության (ADA) և Կարիտաս Ավստրիայի կողմից ֆինանսավորվող «Իմ Իրավունքը: Հաջորդ Փուլ։ Ներառական Կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը համակարգվում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից՝ նպատակ ունենալով աջակցել ներառական, հավասար և որակյալ կրթության զարգացմանը՝ համաձայն Կայուն Զարգացման Նպատակ 4-ի,

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամք» ծրագրում սոց․խնամողի աշխատանքի համար:

Վայրը՝ ք. Գյումրի Տևողությունը՝ 1 տարի (Երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան) Դրույքաչափը՝ լրիվ դրույք   Սոցխնամողի պարտականություններն են՝ Սոցիալական աջակցության միջոցով նպաստել շահառուների կյանքի որակի և կենսագործունեության բարելավմանը, աջակցել շահառուների առօրյա հոգսերի թեթևացմանը և ինքնասպասարկման պահպանմանը; Մատուցել խնամքի ծառայություններ շահառուների տանը; Ժամանակին կատարել տնային այցելությունները՝ ըստ ծրագրի համակարգողի/սոցիալական աշխատողի կողմից ներկայացրած գրաֆիկի և կատարել գրառումներ շահառուի անհատական գործում; Անհրաժեշտության դեպքում (շահառուի վիճակից կախված) կատարել նաև լրացուցիչ այցեր՝ տեղեկացնելով այդ մասին ծրագրի համակարգողին;

Հրավեր՝ մասնակցելու ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և բիզնեսի աջակցության հատուկ նախագծին։

ՀՐԱՎԵՐ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱԳԾԻՆ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հրավիրում են՝ մասնակցելու ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և բիզնեսի աջակցության հատուկ նախագծին։   Նախագիծն իրականացվում է Հայկական Կարիտասի «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակներում՝ Կարիտաս կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում։ Մասնակցելով նախագծին՝ հնարավորություն կունենաք ձեռք բերելու ձեռնարկատիրական բազային գիտելիքներ և հմտություններ,

Տեխնիկական առաջադրանք

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության՝ աղետների ռիսկերի կառավարման պլանի մշակման, վավերացման և իրագործման կարողությունների զարգացման համար տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպություն ընտրելու նպատակով   «Կառուցենք կամուրջներ․ Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագիր   Ծրագրի անվանումը Կառուցենք կամուրջներ․ Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում Իրականացման վայրը Հայաստանի Հանրապետություն Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 13․07․2025թ․ 23։00 Սկզբի ամսաթիվը Հուլիս 2025թ․ Պայմանագրի տեսակը Ծառայության պայմանագիր Ծառայության մատուցման տևողությունը Հուլիս – սեպտեմբեր 2025թ․ Դիմումների համար նախատեսված էլեկտրոնային հասցեներ v.gasparyan@caritas.am;

Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական  կազմակերպությունը «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում  հրավիրում է ընկերություններին`  ներկայացնելու գնային առաջարկ  30 մասնակիցների մասնակցությամբ ուսուցողական դասընթաց անցկացնելու համար:         Անվանում 08.07.2025 09.07.2025 Ժամանում 10:30 Նախաճաշ — 9.00 Ճաշ 13:00 13։00 Սուրճի ընդմիջում 10:30 և 16:00 11։00 և 16:30 Ընթրիք 19:00 —