25Sep
Ծրագիր «ՌԵԼԻՍ․ Վերականգնում հանուն հզորացման»
Թեմա «ՌԵԼԻՍ․ Վերականգնում հանուն հզորացման» ծրագրի շրջանակում «Արցախյան հակամարտությունից տուժած անձանց աջակցության ծրագրերում համագործակցության գործիքները և հանրային գործընթացներում ներգրավվածության բարձրացումը» թեմայով երկօրյա դասընթացի անցկացում
Պաշտոն․ Դասընթացավար
Տեւողություն 16.10.2025-17.10.2025 (ենթակա է փոփոխության)
Ներածություն
2023թ․ նոյեմբերի 1-ից «Հայկական Կարիտաս» բարեսիարական ՀԿ-ն իրականացնում է «ՌԵԼԻՍ․ Վերականգնում հանուն հզորացման» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հակամարտությունից տուժած և Արցախից բռնի տեղահանված տնային տնտեսություններին վերականգնել իրենց սոցիալ-տնտեսական ինքապահովումը։ Ծրագրի շրջանակում Լոռու մարզում մշտապես կամ ժամանակավորապես բնակություն հաստատած զինված գործողությունների հետևանքով տուժած տնային տնտեսություններին տրամադրվել են սոցիալ-հոգեբանական աջակցություն,