ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սաբինե»  Փոքր Խմբով Տան ծրագրում խնամող-դաստիարակի թափուր տեղի համար: Վայրը՝ ք. Վանաձոր Տևողությունը՝ 1 տարի, հետագայում երկարաձգման հնարավորությամբ Հիմնական պարտականությունը – փոքր խմբով տանն իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ երեխաների շուրջօրյա խնամքի և զարգացման հետ կապված աշխատանքներ, մասնավորապես՝ կրթադաստիարակչական, երեխաների սննդի, հիգիենիկ խնամքի, դասապատրաստման, , ոչ ֆորմալ կրթության, ազատ ժամանցի և հանգստի, գիշերային քնի կազմակերպում, տնայցեր, երեխաների ծնողներին խորհրդատվական ծառայությունների մատուցում, աշխատանքային փաստաթղթերի լրացում, հաշվետվությունների կազմում և ներկայացում, երեխաների խնամքն ավելի արդյունավետ կազմակերպման առաջարկների ներկայացում,

Ծառայության մատուցման գնահարցում

«Հայկական Կարիտաս» բհկ-ի կողմից իրականացվող«Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում ս/թ փետրվարի 21-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունենալու կոնֆերանսի, որի ժամանակ նախատեսվում է հյուրասիրություն 150 անձի համար: Այն կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան ծառայություն մատուցելու փորձ և հետաքրքրված են մեր առաջարկով, կարող են լրացնել ներքևում տրված ձևաթուղթը և ստորագրված ու կնքված տարբերակը ներկայացնել «Հայկական Կարիտաս» բհկ-ի գրասենյան (ք. Գյումրի 3118, Հ. Սարգսյան փ., նրբանցք 3, տ.8) կամ սքան արված տարբերակը ուղարկել հետևյալ էլ հասցեներին՝ info@caritas.am  g.norikyan@caritas.am  a.maghakyan@caritas.am Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37495131686 /Անի Մաղաքյան, ծրագրի համակարգող/:

Աշխատանքի հայտարարություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամք» ծրագրի Վանաձորի բաժնում` սոց.ծառայողի թափուր հաստիքի համար: Վայրը` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր Զբաղվածության ժամկետները. 1 տարի` 3 ամիս փորձարարական շրջանով, աշխատանքային օրվա լրիվ զբաղվածությամբ: Աշխատանքի նկարագրությունը. Մատուցել ծառայություններ և օժանդակել ծրագրում ներգրավված միայնակ, անօգնական ծերերին տնային պայմաններում: Աշխատանքային պարտավորությունները. Հետևել տան մաքրությանը/հարդարմանը Հետևել ծերերի անձնական հիգիենային, անհրաժեշտության դեպքում լողացնել Պատրաստել սնունդ, կերակրել միայնակ ծերերին: Կատարել գնումներ/ վճարումներ` ըստ անհրաժեշտության Ապահովել լվացքի տեղափոխում ծրագրային լվացքատուն Համբերությամբ լսել ծերերին,

«Ներառական եւ համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում սոցիալական աշխատողի թափուր պաշտոն՝ «Հայկական Կարիտաս»-ի Գյումրու «Փոքրիկ Իշխան» Կենտրոնում

1. Ներածություն «Հայկական Կարիտաս» Բարեսիրական Հասարակական կազմակերպությունը հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ: «Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը: 2009թ.-ից սկսած՝ Հայկական Կարիտասը իրականացնում է ընտանեկան աջակցություն դժվարին պայմաններում ապրող երեխաներին և նրանց ընտանիքներին «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի 5 կենտրոններում: «Փոքրիկ Իշխան» կենտրոնների գործունեության շնորհիվ Հայկական Կարիտասը ձգտում է հասնել դժվարին իրավիճակներում հայտնված 10 – 18 տարեկան երեխաների և երիտասարդների սոցիալական ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական և հոգեբանական ծառայություններ,

Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

«Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությունը «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում հրավիրում է ընկերություններին՝ ներկայացնելու գնային առաջարկ տպագրության համար՝ կից տրված ձևաթղթի հիման վրա: Ստորագրված և կնքված գնային առաջարկները պետք է փակ ծրարով (ծրարի վրա պետք է նշել «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագիր) ներկավացվեն «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության գրասենյակ (ք. Գյումրի, Հ. Սարգսյան 8, նրբանց 3) կամ սքան արված տարբերակը ուղարկել g.norikyan@caritas.am  կամ  a.maghakyan@caritas.am էլ հասցեներին մինչև ս/թ դեկտեմբերի 14-ը, ժամը 12:00 (գնային առաջարկի ձևը կցված է): Առաջարկի ուսումնասիրությունը տեղի կունենա  ս/թ դեկտեմբերի 14-ին «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության գրասենյակում (ք.