ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ /ՄԻԱՎՈՐՎԱԾ/ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» (Հզոր, Արդի, Ակտիվ, Պատասխանատու, Թափանցիկ) ծրագրի շրջանակներում հայտարարվում է միջոլորտային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի մրցույթի առաջին փուլը, որին հրավիրվում են մասնակցելու ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոքր և միջին ձեռնարկությունները: Միջոլորտային համագործակցության դրամաշնորհի նպատակը. Նպաստել գյուղական միավորված, այդ թվում սահմանամերձ համայնքներում առկա համայնքային զարգացմանն ուղղված առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը՝ ՔՀԿ-ՏԻՄ-ՓՄՁ միջոլորտային համագործակցության խթանման միջոցով: Միջոլորտային համագործակցության դրամաշնորհի արդյունքները. Համայնքային զարգացմանն ուղղված միջոլորտային դրամաշնորհային ծրագրերը պետք է նպաստեն հետևյալ արդյունքների հասանելիությանը. Միավորված գյուղական և սահմանամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում` եկամտաբեր գործունեության խթանման միջոցով.

Երկամյա հաշվետվության համար տպագրություն իրականացնող կազմակերպության մրցույթ

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն իր 2018-2019 թվականի տարեկան հաշվետվության տպագրության համար հայտարարում է տպագրություն իրականացնող կազմակերպության մրցույթ: Կազմակերպությանը ներկայացվող պահանջներն են գրքի չափը՝ 24*22սմ դիզայն, մակետավորում կազմի թուղթը՝ 300 գր. կավճապատ միջուկի թուղթը՝ 170գր. կավճապատ տպագրությունը օֆսեթ, կազմը 4+0, լոգոն կոնգրեւ, լամինապատ միջուկը 4+4, լաքապատ 50 – 60 Էջ  Ժամանակացույց -աշխատանքի կատարման ժամկետը և վերջնական արդյունքի ցուցադրումը չպետք է գերազանցի 1 ամիսը Քանակ՝ 500 օրինակ /հայերն-անգլերեն/ Դիմորդների կողմից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը Գնային առաջարկ Նախկինում արված աշխատանքների պորտֆոլիո Ծախսեր և ֆինանսավորում Պայմանագիրը կկնքվի ֆիքսված գնի հիման վրա:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոն` Արտաշատ քաղաքում «Տարեցների տնային խնամք» և «Փոքրիկ Իշխան երեխաների ցերեկային կենտրոն» Ծրագրերի Ղեկավար Հիմնական պարտականություններ՝ Ստանձնել նշված ծրագրերի բոլոր գործողությունների ընթացիկ ղեկավարման պատասխանատվությունը` ներառյալ առանձին ծրագրերի և ընդհանուր ուղղության իրականացման, վերահսկման/գնահատման և զարգացման քաղաքականության մշակմանը վերաբերող գործողությունները` ըստ համաձայնեցված մեթոդաբանության: Հիմնական պարտականությունները. Ղեկավարել/համակարգել նշված ծրագրերի ամենօրյա աշխատանքների կատարումը` երաշխավորելով վերջիններիս համապատասխանությունը ՀՀ պետական օրենսդրությանը և Հայկական Կարիտասի ռազմավարությանը: Մշակել դրամաշնորհային ծրագրեր և/կամ աջակցել մշակման գործընթացներին: Կառավարել ծրագրերի ֆինանսական հոսքերը, հաստատել և վերահսկել բյուջետային ծախսերը, կատարել բյուջեի ստուգումներ, ներկայացնել բոլոր հաշիվների ընթացիկ իրավիճակի մասին հաշվետվություններ, առաջարկել լրացուցիչ ֆոնդահայթայթման գործընթացներ։ Մշակել տարեկան գործողությունների պլան և հետևել դրա իրականացմանը;

«Արեգակ» փուռ-սրճարանում բարմեն-մատուցողի համար

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ Ծրագիրը ֆինանսավորվում է Կարիտաս Ավստրիայի կողմից և իրականցվում է Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի կողմից: Ամսաթիվ՝ 10.12.2019 1. Ներածություն Կարիտաս Ավստրիան երկարատև համագործակցության ուղի ունի Հայկական Կարիտասի հետ սոցիալական և տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու և նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին, երեխաների ֆիզիկական և մտավոր կարողությունները զարգացնելու առաջնային շեշտադրությամբ՝ նրանց կյանքի և սոցիալական հմտությունները բարելավելու և նրանց պատրաստելու ինքնուրույն կյանք վարելու:

Աշխատանքի հայտարարություն

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Արտաշատ քաղաքի  «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում  աշխատանքի է հրավիրվում հոգեբան:  Աշխատանքային պարտականություններն են․ Տրամադրել հոգեբանական խորհրդատվություն և աջակցութուն շահառուներին: Կազմել անհատական հոգեբանական քարտեր յուրաքանչյուր շահառուի համար և նրանց մասին ընթացիկ տեղեկատվություն պահել, հետևել շահառուների անահատական հոգեբանական դեպքերի վարման գործընթացին: Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր, դպրոցայցեր սոցիալական աշխատողի հետ համատեղ: Անցկացնել զրույցներ շահառուների հետ՝ պարզելու նրանց հուզող հարցերը, նախասիրությունները և ներկայացնել կենտրոնի սոցիալական աշխատողին՝ հնարավորության դեպքում համապատասխան մարմիններին դիմելու համար: Անցկացնել քննարկումներ և հոգեբանական խորհրդատվություն, անհատական և խմբային աշխատանքներ շահառուների հետ: Համագործակցել խմբակների ղեկավարների և սոցիալական աշխատողի հետ՝ շահառուներին ընդհանուր զարգացման և մասնագիտական խմբակներում ընդգրկելու գործում: