Մրցույթ «Սաբինե» ծրագրում փոքր տան խնամող-դաստիարակի թափուր աշխատանքի համար

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ ««Սաբինե» դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարճաժամկետ շուրջօրյա խնամքի և կյանքի ուղեկցող ծառայությունների մատուցում» ծրագրում փոքր տան խնամող-դաստիարակի թափուր աշխատանքի համար: Վայրը՝ ք. Վանաձոր Զբաղվածություն՝ լրիվ դրույք զբաղվածություն Տևողություն՝ 2 տարի, (1 ամիս փորձաշրջան) Դիմելու վերջնաժամկետ՝ հունվարի 18 Ներածություն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ: «Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման,

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամք» ծրագրում  բուժքույր-ստաժորի վճարովի պրակտիկայի համար: Վայրը՝ ք. Գյումրի Զբաղվածության ժամկետը՝ 3 ամիս փորձաշրջան՝ պայմանագրի հետագա երկարաձգման հնարավորությամբ։   Ներածություն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ: «Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:

Գնանշման հայտ-առաջարկ

Շինարարական ապրանքների մատակարարման կազմակերպության ընտրության Սույն հայտ-առաջարկի նպատակն է ընտրել կազմակերպություն կամ կազմակերպություններ, ովքեր «Հայկական Կարիտասի» հետ կկնքեն պայմանագիր՝ Արարատի, Կոտայքի և/կամ Սյունիքի մարզերում Շահառուներին շինարարական ապրանքներ մատակարարելու համար։ Կազմակերպության կամ կազմակերպությունների ընտրությունը իրականացվելու է «Հայկական Կարիտասի» Ապրանքների և ծառայությունների գնման ընթացակարգին համապատասխան ու հրամանագրված հանձնաժողովի կողմից: Կազմակերպության ընտրության և նրա հետ համագործակցության պայմանագիր կնքելու նպատակով վերջինս «Հայկական Կարիտասին» է ներկայացնում իր կողմից մատուցվող ծառայության մասով լրացված բնօրինակ հայտ-առաջարկը /ստորագրված ու կնքված/ հետևյալ հասցեով. ք․ Երևան, Չայկովսկի 34, բն. 23 Էլեկտրոնային տարբերակը ուղարկել d.mosoyan@caritas.am  և m.hakobyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին՝ որպես վերնագիր նշելով՝ շինանյութի հայտ-առաջարկ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 10-ը՝ ժամը 17:30:

Լրագրողական նյութերի մրցույթ

Հարգելի՛ լրագրողներ, «Հայկական Կարիտաս»  ԲՀԿ-ն «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ ներառական հասարակության եւ ներառական կրթության բնագավառում որևէ հիմնախնդիր լուսաբանող լրագրողական նյութերի համար (հոդվածներ, տեսանյութեր, ռադիոհաղորդումներ), որոնք պետք է հրապարակված լինեն սույն թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 15-ը։ Մեդիա ոլորտի յուրաքանչյուր ճյուղում (տպագիր մամուլ, ռադիո, հեռուստատեսություն/ սոցիալական հարթակ) ընտրվելու է մեկական աշխատանք։ Մրցանակային ֆոնդը 50․000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ոլորտում։ Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք հրապարակած նյութերը ուղարկել սույն հասցեներին՝ s.minasyan@caritas.am a.galstyan@caritas.am մինչեւ ս․ թ․ դեկտեմբերի 15-ը։ Հարցերի համար կարող եք զանգահարել սույն հեռեխոսահամարին՝ 093 49 74 99։  

Բազային (կապսուլային) հագուստի հավաքածուի էսքիզների ընտրության  մրցույթի հրավեր

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն «Կարի կենտրոն կանանց համար» ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնագիտացված կրթական հաստատությունների ստեղծագործական վառ երևակայությամբ ուսանողներին և շրջանավարտներին մասնակցելու Բազային (Կապսուլային)* հավաքածուի էսքիզների ընտրության մրցույթին։ Բաց մրցույթը (այսուհետ`մրցույթ) նպատակ ունի գտնել և խթանել երիտասարդ, տաղանդավոր նորաձևության դիզայներների: Մրցույթը հնարավորություն է տալիս փորձառու և սկսնակ դիզայներներին իրենց ուժերը փորձելու, և իրենց  Բազային (Կապսուլային)  հավաքածուները իրավասու ժյուրիին և լայն հասարակությանը ցուցադրելու:  Մասնակիցներին ներկայացվող պահանջներ․ Մրցույթի մասնակից կարող է դառնալ հետաքրքրված յուրաքանչյուր անձ:   Դիմումի պահանջներ․ Մասնակցության հայտը /փաթեթը/ պետք է պարունակի՝ 12 մոդելներից  բաղկացած նոր՝ Բազային (Կապսուլային)  էսքիզների  հավաքածու,