26Jul
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Տաշիր քաղաքի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում աշխատանքի է հրավիրում հոգեբանի:
Աշխատանքի նպատակը՝ կազմակերպել և իրականացնել հոգեբանական աշխատանք կենտրոնի շահառու երեխաների և նրանց ընտանիքների հետ։
Վայրը՝ ք. Տաշիր «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոն երեխաների համար
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 8, 2022թ.
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման,