«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատողի

  Տևողություն՝ 1 տարի  երկարացման հնարավորությամբ (3 ամիս փորձաշրջան) Դիմելու վերջնաժամկետը՝ հունվարի 20, 2024թ․ Աշխատանքի նպատակը՝ իրականացնել «Տնային խնամք միայնակ տարեցներին» ծրագրի սոցիալական աշխատողի պարտականությունները Լոռու մարզի Վանաձոր համայնքում:   Աշխատանքային պարտականություններ․ Ծառայությունների մատուցման ժամատախտակով սահմանված տնայցերի իրականացում։ Լրացուցիչ տնայցերի իրականացում՝ ըստ անհրաժեշտության Շահառուների կարիքների գնահատում Անհատական սոցիալական ծրագրերի կազմում և սահմանված գործողությունների իրականացում՝ ըստ շահառուների կարիքների՝ ներառելով սոցիալական ծառայությունների հասանելիության և կենսապահովման բարելավմանն ուղղված միջոցառումներ Անհատական սոցիալական աշխատանքի,

Արևային էներգետիկ համակարգերի գնանշման հարցման հրավեր

Ամսաթիվ: Դեկտեմբեր 18, 2023 «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն: 2021թ․ հունիսից «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» եռամյա ծրագիրը՝ Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 340 ընտանիքների համար և 4 համայնքապատկան կառույցներում արևային համակարգերի տեղադրումներ,

 Մրցույթի հայտարարություն. «Ներառականությունն իմ աչքերով» խորագրով մրցույթ՝ արվեստի և մեդիայի աշխատանքների համար

Ամսաթիվ: Նոյեմբեր 8, 2023 «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ uոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն: Հայկական Կարիտասն իրականացնում է նաև ներառական կրթության բարելավմանը և ներառական հասարակության կայացմանն ուղղված ծրագրեր։ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում, Հայկական Կարիտասը հայտարարում է «Ներառականությունն իմ աչքերով» խորագրով մրցույթ՝ արվեստի և մեդիայի աշխատանքների համար   Նկարագիրը և պայմանները   Մրցույթին կարող են մասնակցել Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողները եւ Շիրակի Պետական համալսարանի լրագրության բաժնի ուսանողները։ Մրցույթի համար կարելի է ներկայացնել արվեստի և մեդիայի ցանկացած տեսակի աշխատանք՝ գեղանկար,

Մրցույթի հայտարարություն. Ներառական կրթության բնագավառում հետազոտական աշխատանքների համար

Ամսաթիվ: Նոյեմբեր 8, 2023 «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ uոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն: Հայկական Կարիտասն իրականացնում է նաև ներառական կրթության բարելավմանը և ներառական հասարակության կայացմանն ուղղված ծրագրեր։ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում, Հայկական Կարիտասը հայտարարում է ներառական կրթության բնագավառում հետազոտական աշխատանքների մրցույթ՝ նպատական ունենալով խթանել այս ոլորտի հանդեպ հետաքրքրության մեծացմանը ուսանողների շրջանում եւ հետազոտական տվյալների հարստացմանը։     Նկարագիրը և պայմանները   Մրցույթին կարող են մասնակցել Շիրակի մարզի ԲՈՒՀ-երում և քոլեջներում սովորող բոլոր այն ուսանողները,

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈԼՈՐՏԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «ԱՐԱՄԱԶԴ. ՍՏԶԶ» (Սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացում) ծրագրի շրջանակներում հայտարարվում է սոցիալական տնտեսության զարգացման միջոլորտային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի մրցույթի առաջին՝ Գաղափարների ներկայացման փուլը, որին հրավիրվում են մասնակցելու Ալավերդի (Լոռու մարզ), Անի (Շիրակի մարզ) և Վարդենիս (Գեղարքունիքի մարզ) միավորված համայնքներում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները  և փոքր ու միջին ձեռնարկությունները:   Սոցիալական տնտեսության զարգացման միջոլորտային համագործակցության դրամաշնորհի նպատակը. ՀՀ սահմանամերձ համայնքներում ստեղծել բարենպաստ պայմաններ սոցիալական տնտեսության կայացման ու զարգացման համար՝ ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի և ՓՄՁ-ների միջոլորտային գործընկերության միջոցով, որը միտված է որակյալ աշխատատեղերի ստեղծմանը, նորարարության և սոցիալական ներառման աջակցությանը։