ԱՈՒԴԻՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ (ToR)

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանն անհրաժեշտ է (այսուհետ` «Կազմակերպություն») 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ   և նույն ամսաթվին ավարտված տարվա հատուկ նշանակության ֆինանսական հաշվետվությունների, որոնք ներառում են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հաշվետվության 7-րդ, 9-րդ և 11-րդ դաշտերում լրացված տվյալները, ինչպես նաև հատուկ նշանակության ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների տարեկան աուդիտի անցկացում «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքների պահանջների համաձայն: Աուդիտի անցկացման և եզրակացության ներկայացման վերջնաժամկետն է 15․04․2025թ.։   Աուդիտ  իրականացնող կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝ Աուդիտորական կազմակերպության մասին տեղեկությունները «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-283-Ն) 6-րդ հոդվածի համաձայն պետք է գրանցված լինեն մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների,

Ձեռնարկի մշակում

Տեխնիկական Առաջադրանք Ձեռնարկի մշակում «Տարեցների խնամքի ծառայությունների առանձնահատկությունները» թեմայով   1․ Հիմնավորում Բնակչության ծերացման հետ մեկտեղ աճում է տարեցների որակյալ խնամքի ծառայությունների պահանջարկը։ Որպեսզի բուժքույրերը կարողանան ապահովել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, մշակվում է «Տարեցների խնամքի ծառայությունների առանձնահատկությունները» թեմայով ձեռնարկ։ Ձեռնարկը կծառայի որպես հիմնական նյութ՝ բուժքույրերի վերապատրաստման ընթացքում և որպես ուղեցույց՝ տարեցների խնամքով զբաղվող բուժքույրերի համար։   2․ Նպատակներ Առաջադրանքի հիմնական նպատակը՝ ներգրավել որակավորված մասնագետի՝ «Տարեցների խնամքի ծառայությունների առանձնահատկությունները» թեմայով համապարփակ, մանրամասն և մատչելի ձեռնարկ մշակելու համար։ Ձեռնարկը կծառայի 3-օրյա վերապատրաստման ծրագրին և կկիրառվի որպես ուղեցույց բուժքույրերի համար։  

Աշխատանքի նկարագիր / Դեպքի վարող / սոցիալական աշխատող NEXUS

Կազմակերպությունը «Հայկական Կարիտաս» ԲՀԿ Ծրագիրը EA28/2024 «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայության բարձրացում» Ծրագրի տևողությունը 01.10.2024 – 30.09.2025 Վայրը Հայկական Կարիտասի Վանաձորի «Փոքրիկ իշխան» կենտրոն Պաշտոնը Դեպքի վարող / սոցիալական աշխատող NEXUS Աշխատաժամանակը 50% զբաղվածությամբ (10.02.2025-30.09.2025, երկու ամիս երկարաձգման հնարավորությամբ) Անմիջական ղեկավարը Ծրագրի համակարգող NEXUS Դիմումների ընդունման վերջնաժամկետ 02.02.2025 Դիմումների ընդունման հասցեներ hr@caritas.am, v.gasparyan@caritas.am Ընդհանուր պարտականությունները՝ Իրականացնել «Կառուցենք կամուրջներ.

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ / Փքապերլիտով շինությունների տանիքի ջերմամեկուսացման  ծառայությունների գնման

Ծրագրի անվանումը` «ԵՄ-ն  հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 25 հունվարի, 2025թ. Իրականացման վերջնաժամկետը` 30 հունվարի, 2025թ. Քանակը` 1 շինության ձեռղնահարկի հատակի ջերմամեկուսացում Տարածքը` Շիրակի մարզ   Նկարագիրը և պայմանները.  Սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսվում է ստորև աղյուսայկով  ներկայացված բնակավայրերի օբյեկտներում իրականացնել ձեղնահարկերի հատակների ջերմամակուսացում:   Բոլոր գնանշման հայտ ներկայացնողները պետք է հանձնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից ուղարկվող Հավելված 1-ը և Հավելված 2-ը:

Տեխնիկական առաջադրանք (ToR)

Փաստահեն հետազոտությունների և քաղաքականության (Policy) երկխոսության ոլորտի մասնագետ՝ աջակցելու ծրագրի թիրախային ՔՀԿ-ներին քաղաքականության (Policy) հետ առնչվող հարցերում ներգրավվածությանը   Ընդհանուր տեղեկատվություն Ծրագրի մասին. «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը մաս է կազմում Թիմ Եվրոպա նախաձեռնության, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Սյունիքի մարզում դիմակայուն սոցիալական ծառայությունների համակարգի ստեղծումը: Ծրագիրը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ համագործակցելով «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի հետ: Ծրագիրը հիմվում է երեք հիմնական ուղղությունների վրա․ բարելավել ՔՀԿ-ների կարողությունները սոցիալական բարձրակարգ ծառայություններ մատուցելու գործում,