ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

  Ծրագիր՝ «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ։ Ներառական կրթություն Հայաստանում» Վայրը՝ ք․ Գյումրի Դիմելու վերջնաժամկետ՝  07.07.2024թ   Ներածություն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության աջակցությամբ: «Հայկական Կարիտաս»-ի տեսլականն է լինել հզոր և կարևոր դերակատար Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հարցում: 2023թ․-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է «Իմ իրավունքը: Հաջորդ փուլ: Ներառական կրթություն Հայաստանում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է․ նպաստել ներառական, հավասար և որակյալ կրթության իրականացմանը հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների համար՝ համաձայն «Կայուն զարգացման» նպատակ 4-ի,

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում վարորդի։

  Վայրը՝ ք. Վանաձոր Տևողությունը՝ 1 տարի՝ երկարացման հնարավորությամբ (նախնական փորձաշրջանով) Զբաղվածությունը՝ օրական 4 ժամ Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 15, 2024թ․ Ծրագրի անվանումը՝ «Տնային խնամք միայնակ տարեցներին»   Աշխատանքային պարտականություններ․ Մատուցել վարորդական ծառայություններ կազմակերպության մեքենայով; Պահպանել երթևեկության և անվտանգության բոլոր կանոնները; Ապահովել ծրագրի անձնակազմի, նյութերի և սարքավորումների ժամանակին և անվտանգ տեղափոխումը; Ապահովել մեքենայի սարքին լինելը, լիցքավորել մեքենան և ապահովել ծագած խնդիրների լուծումը;

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատողի:

  Տևողություն՝ 1 տարի՝ երկարացման հնարավորությամբ (3 ամիս փորձաշրջան) Զբաղվածությունը՝ օրական 4 ժամ Վայրը՝ ք․ Վանաձոր Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 29, 2024թ․   Աշխատանքային պարտականություններ․ Ծառայությունների մատուցման ժամատախտակով սահմանված տնայցերի իրականացում։ Լրացուցիչ տնայցերի իրականացում՝ ըստ անհրաժեշտության; Շահառուների կարիքների գնահատում; Անհատական սոցիալական ծրագրերի կազմում և սահմանված գործողությունների իրականացում՝ ըստ շահառուների կարիքների՝ ներառելով սոցիալական ծառայությունների հասանելիության և կենսապահովման բարելավմանն ուղղված միջոցառումներ; Անհատական սոցիալական աշխատանքի, խորհրդատվության և ուղղորդումների իրականացում՝ ուղղված շահառուների կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելմանը և հաղթահարմանը;

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում հանրային կապերի, հաղորդակցման ու ֆոնդհայթայթման պատասխանատուի օգնականի

Զբաղվածությունը՝  շաբաթական 10 ժամ Աշխատավարձ՝  60․000 / առանց հարկերի / Վայրը՝  Գյումրի   Աշխատանքային պարտականությունները՝ Սոցիալական էջերի վարում; Նյութերի պատրաստում և հանրայնացում; Մամուլի հաղորդագրությունների, հաջողության պատմությունների պատրաստում; Կոնտենտի մշակում; Վճարովի ծառայությունների համար սոցիալական մեդիա մարքեթինգի իմացություն /թիրախավորում, գովազդ/; Ինֆոգրաֆիկաների, է-բացիկների  և սահիկաշարերի պատրաստում; Միջոցառումների կազմակերպման աշխատանքների համակարգում; Աշխատանք տպագրական ընկերությունների հետ; Տեսա և լուսանկարահանումներ, ռիլերի պատրաստում; Սոցիալական հարթակների և մեդիա դաշտի վերլուծություն;

ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄՐՑՈՒՅԹ

Մրցույթի հայտարարություն   “Արտակարգ աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ամենախոցելի ընտանիքներին” ծրագրի շրջանակներում Աջակցվում է Կարիտաս Գերմանիայի կողմից Աուդիտի նպատակն է պարզել, որ Գերմանիայի Կարիտասի (DCV) կողմից տրամադրված միջոցներն օգտագործվել են ծրագրի պայմանագրի և ազգային կանոնակարգերին համապատասխան, և ստուգել, թե արդյոք ծրագրի գործընկերոջ ֆինանսական համակարգերը արձագանքում են ընդհանուր ընդունված գործելաոճին:   Սույն մրցույթի հայտարարության մեջ պահանջվում է հետևյալ ծրագրի վերջնական ֆինանսական հաշվետվության աուդիտ. Ծրագրի անվանում: “Արտակարգ աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ամենախոցելի ընտանիքներին” Իրականացման վայրը: Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Կոտայք և Արմավիրի մարզեր,