ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Ծրագիր՝ «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ։ Ներառական կրթություն Հայաստանում»։։ Վայրը՝ ք․ Գյումրի Դիմելու վերջնաժամկետ՝  22.07.2024թ   Ներածություն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության աջակցությամբ: «Հայկական Կարիտաս»-ի տեսլականն է լինել հզոր և կարևոր դերակատար Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հարցում: 2023թ․-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է «Իմ իրավունքը: Հաջորդ փուլ: Ներառական կրթություն Հայաստանում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է․ նպաստել ներառական, հավասար և որակյալ կրթության իրականացմանը հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների համար՝ համաձայն «Կայուն զարգացման» նպատակ 4-ի,

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ / Շինարարության որակի տեխնիկական հսկողի ծառայությունների գնման

  Ծրագրի անվանումը` «ԵՄ-ն  հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 18.07.2024 Իրականացման վերջնաժամկետը` 2 ամիս Քանակը` 20 շինության վերահսկում /29 միջոցառում/ Տարածքը` Շիրակի մարզ   Նկարագիրը և պայմանները. «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն,

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

  «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ը փնտրում է փորձնակի, ով անտարբեր չէ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին եւ կցանկանա իր ուժերը փորձել՝ դպրոցում ՀՈՒԵ-ի ուղեկցողի դերում։   Վայրը՝ ք. Գյումրի Տևողությունը՝ 6 ամիս Զբաղվածությունը՝  Շաբաթական 20 ժամ Աշխատանքի սկիզբը՝ 01․10.2024թ․ Դիմելու վերջնաժամկետը՝ 17․07․2024թ․   Աշխատանքի նկարագրություն Դպրոցում իրականացնել կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող մեկ կամ երկու երեխայի ուղեկցողի պարտականություններ` աջակցելով երեխայի/երեխաների ներառմանը դպրոցական միջավայրում։  

«Վերականգնվող էներգետիկ կայանների մոնտաժում և տեխնիկական սպասարկում» մասնագիտական դասընթաց

Ուզու՞մ ես կարճ ժամանակահատվածում ձեռք բերել նոր մասնագիտություն, ուրեմն մասնակցիր «Վերականգնվող էներգետիկ կայանների մոնտաժում և տեխնիկական սպասարկում» մասնագիտական դասընթացին: Դասընթացն իրականացվում է  «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի` «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց» ծրագրի շրջանակներում: 2.5 ամիս/30 պարապմունք/ տևողությամբ դասընթացն անցկացվում է 2 փուլով՝ տեսական և գործնական: Նախ, մասնակիցները կհարստացնեն վերկանգնվող էներգիայի ոլորտի մասին իրենց տեսական գիտելիքները, որից հետո, արդեն դասընթացի գործնական փուլում, հնարավորություն կունենան մասնակցելու արևային թերմոսիֆոն և արևային ֆոտովոլտային համակարգերի մոնտաժման աշխատանքներին: Դասընթացն հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվեն վկայականներ: Դասընթացներն իրականացնում է Ծրագրի գործընկեր Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոնը՝ ի դեմս տնօրեն Խաչիկ Սահակյանի:

Մետաղապլաստե պատուհանների մատակարարման և տեղադրման գնանշման հարցման հրավեր

Ամսաթիվ: Հունիսի 18, 2024թ․ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ uոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն: 2021թ․ հունիսից Հայկական Կարիտասն իրականացնում է «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» եռամյա ծրագիրը՝ Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 340 ընտանիքների համար եւ 4 համայնքապատկան կառույցներում արեւային համակարգերի տեղադրումներ,