«CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի նպատակն է. մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։

Ծրագրի տեւողությունը` 23.01.2023-23.01.2026

 

Ծրագրի խնդիրներն են՝

  • Ամրապնդել Ախուրյան համայնքի կարողությունները և հանձնառությունը՝ առաջնորդելու իր զարգացումը շարունակական ուսուցման, տեղական առաջնահերթությունների բացահայտման և դրանց արձագանքման միջոցով:
  • Ընդլայնել Ախուրյան համայնքի որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ներգրավվածությունը և վերահսկողությունը՝ բնակավայրերի մոբիլիզացման միջոցով, համալրելով վերջիններս մասնակցային որոշումների կայացման և մոնիտորինգի գործիքներով:

 

Ծրագրի գործողությունները

Գործողություն 1.1. «Տեղական առաջնորդների թիմի/խմբի» ստեղծում։

Գործողություն 1․2. Տեղական ղեկավարների ներգրավմամբ և տեղական ցանցի աջակցությամբ համայնքային ակտիվների քարտեզագրման իրականացում:

Գործողություն 1.3. «Տեղական աշխատողների ակադեմիայի» հիմնում (ALW):

Գործողություն 1․4. Բնակավայրերում Տեղական Ղեկավարվող Զարգացման Կենտրոնների (ՏԶԿ/LLD) հիմնում։

Գործողություն 1․5. ՏԶԿ/LLD մոդելների փորձարկում։

Գործողություն 2․1. Համայնքային բնակավայրերի մոբիլիզացում՝ տեղական զարգացումը խթանելու համար։

Գործողություն 2․2. Լավ կառավարման խթանում հանրային շարունակական մոնիտորինգի և վերահսկողության միջոցով։

 

Գործընկերներ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (ՄԶԳ), «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ, «Ուրբան» հիմնադրամ (ՈՒՀ), «Կանայք հանուն զարգացման» ՀԿ (ԿՀԶ), «Կոմպասս» ՀԿ

Ծրագրի բյուջեն՝ 257735 դոլլար
Թիմի ղեկավար՝ Զառա Աղանյան