author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1229 entries.

Արեւային էներգետիկ համակարգերի գնանշման հարցման հրավեր

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ

Ամսաթիվ: Հուլիս 11, 2023

  1. «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ uոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
  2. 2021թ․ հունիսից Հայկական Կարիտասն իրականացնում է «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» եռամյա ծրագիրը՝ Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 340 ընտանիքների համար եւ 4 համայնքապատկան կառույցներում արեւային համակարգերի տեղադրումներ,

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն աշխատանքի է հրավիրում սոցիալական խնամողի «Տնային խնամք միայնակ տարեցներին» ծրագրում աշխատելու համար:

Վայրը՝ ք. Գյումրի

Տևողությունը՝ 1 տարի

Դրույքաչափը՝ լրիվ դրույք

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտասը», ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների,

Հասանելի գեղագիտական կրթություն Հայաստանի գյուղական համայնքներում

Ծրագրի տևողությունը՝ 05.06.2022-31.07.2023

Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր եւ Երազգավորս համայնքներ

Շահառուների թիվը՝ 100 երեխա

Թիրախ խումբ՝ 8-ից15 տարեկան երեխաներ

 

Ծրագրի Նպատակ՝

Ծրագրի թիրախ սահմանամերձ համայնքներում ապահովել 8-ից 15 տարեկան երեխաների սոցիալականացումը եւ տրավմաների հաղթահարումը գեղագիտական կրթության եւ արտ-թերապիայի միջոցով։

 

Ծրագրի խնդիրներ՝

  • Թիրախ համայնքներում գեղագիտական կրթության եւ արտ-թերապիայի հասանելիության ապահովում 8-ից 15 տարեկան երեխաների համար
  • Ներառող միջավայրի ստեղծում
  • Մշակութային հաստատություններ այցելելու հնարավորության ընձեռնում

 

Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ

Ծրագրի տեւողություն` 01.02.2023-31.01.2026

Ծրագրի իրականացման վայր` ՀՀ Սյունիքի մարզ

Ծրագրի նպատակ` Նպաստել Սյունիքի մարզում սոցիալական պաշտպանության ավելի դիմակայուն համակարգի ձևավորմանը` աջակցելով համայնքային սոցիալական ծառայությունների կայուն ֆինանսավորմանը, որոնք կծառայեն մարզի ամենախոցելի բնակչության կարիքների արդյունավետ արձագանքմանը՝  նվազեցնելով աղքատության, անհավասարության ու խոցելիության մակարդակը։

Ծրագրի նկարագրություն`Ոլորտային բարեփոխումներին ուղղված «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Սյունիքի մարզի բոլոր 7 համայնքապետարանների, ինչպես նաև տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և ակտիվ խմբերի հետ։

Ծրագրի շրջանակում գործընկերներից կազմված կոնսորցիումը աշխատում է մի քանի ուղղությամբ,