«Հայկական Կարիտաս»-ը հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:
«Հայկական Կարիտաս»-ը գործունեության սկզբից ի վեր ցուցաբերել է անմիջական աջակցություն հազարավոր մարդկանց Հայաստանի 125 համայնքներում:
«Սիրով ու սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերի` հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը». սա է առաքելությունը, որ իրականացնում է «Հայկական Կարիտաս»-ը: Վերջինիս տեսլականն է լինել հզոր և կարևոր դերակատար Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հարցում:
«Հայկական Կարիտաս»-ն ունի 4 հիմնական ուղղություն.
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՄԻԳՐԱՑԻԱ ԵՒ ԻՆՏԵԳՐՈՒՄ
- ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՈՒՄ
- ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
Կազմակերպությունը կողմնակից է նաև ներառական կրթության և համայնքահեն սոցիալական ծառայության այլընտրանքային մոդելի ինտեգրմանը:
«Հայկական Կարիտաս»-ը, ի թիվս առաջնային ծրագրերի, ունի նաև տարեցների տնային խնամքի սոցիալական մոդել և համայնքային զարգացման նախաձեռնություններում մասնակցային մոտեցում:
«Հայկական Կարիտաս»-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Գյումրիում, ունի 230 աշխատակից ու ավելի քան 80 կամավոր: «Հայկական Կարիտաս»-ը շարունակում է ընդլայնել իր ծառայությունները Հայաստանում, գործում է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում: Այսօր «Հայկական Կարիտաս»-ը հպարտանում է ամուր ինստիտուցիոնալ բազայով, հստակ սահմանված առաքելությամբ և տեսլականով, տեղական ու միջազգային բազմաթիվ գործընկերներով: Այն զարգացնում է իր հզոր ներուժը, որպեսզի աճող կարողություններով ծառայի շահառուներին:
«Հայկական Կարիտաս»-ը Կարիտասի Ինտերնացիոնալիզի և Կարիտաս Եվրոպայի անդամ է` ավելի քան 160 անդամից կազմված Կարիտասի միջազգային ցանց, որն արտակարգ իրավիճակներում աջակցություն ու օգնություն է տրամադրում աշխարհի բոլոր երկրներին:
Տիկին Զվարթ Նաջարյանը «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի նախաձեռնող հիմնադիրն է, խորհրդատուն եւ Խորհրդի անդամը: Հայաստանում Կարիտասի գրասենյակի ստեղծման գործնական աշխատանքները սկսվեցին 1993թ-ին Կաթողիկէ օգնության ծառայություններ (CRS/ԿՕԾ) կազմակերպության կողմից, երբ Լիբանանում փակվեց նրանց գրասենյակը, որտեղ գրասենյակի տնօրեն տիկ. Նաջարյանը ԿՕԾ-ի կողմից նշանակվեց խորհրդատու / Հայաստանում Կարիտասի գրասենյակի ստեղծման դասընթացավար:
1994 թ. հոկտեմբերի 6-ին տիկ. Նաջարյանը եւ պրն. Ռոբերտ Քվինլանը Ժնեւի ԿՕԾ–ից այցելեցին Հայ կաթողիկէ առաջնորդարանը Գյումրիում՝ իմանալու Հայ Կաթողիկէ եկեղեցու պատրաստակամության աստիճանը ինչպես Կարիտասի ստեղծման, այնպես էլ օգնության եւ զարգացման գործունեության մեջ ներգրավվելու, ԿՕԾ-ից ստացված տեխնիկական օժանդակությունը, օգտագործելու ապագա ռեսուրսներ ` խթանելու աղքատների եւ տուժած բնակչության բարօրությունը այնպես, որ կարիքը, այլ ոչ թե դավանանքը դառնա օժանդակության տրամադրման միակ որոշիչը: Հյուսիսային Հայաստանում՝ Գյումրիում տեղակայված Հայ Կաթողիկէ առաջնորդարանը, որը գլխավորում էր Արքեպիսկոպոս Ներսես Տեր Ներսիսյանը եւ տեղապահ, Հայր Նշան Կարա Կեհեյանը, շնորհակալություն հայտնեցին նրա ջանքերի համար: Կարդալ ավելին… >>