ԱԱՐԱՄԱԶԴ ՍՄԱՐԹ. (Հզոր, Արդի, Ակտիվ, Պատասխանատու, Թափանցիկ)
Ծրագրի տեւողությունը` 01.10.2018 – 30.09.2021 թթ.
Շահառուների թիվը`
Վայրը` Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերի սահմանամերձ տարածաշրջաններ:
Նպատակ` Արամազդ Սմարթ ծրագրի նպատակն է խթանել ՀՀ սահմանամերձ տարածաշրջաններում զարգացման գործընթացները՝ հիմնական շահագրգիռ կողմերի միջև (ՏԻՄ, ՓՄՁ, ՔՀԿ, ակտիվ երիտասարդ քաղաքացիներ) փոխհամագործակացություն և գործընկերություն հաստատելու միջոցով:
Խնդիրներ`
- Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի սահմանամերձ համայնքներում հիմնական շահագրգիռ կողմերի` հիմնականում երիտասարդների շրջանում, գյուղական ձեռնարկատիրության եւ զբաղվածության խթանում, քաղաքացիական մասնակցությունը մոբիլիզացնելու, համագործակցության ամրապնդման եւ տնտեսական զարգացմանն աջակցելու միջոցով:
- Հաստատել և ամրապնդել բարենպաստ կապերը ՔՀԿ-ների, ՓՄՁ-ների և ՏԻՄ-երի միջև ի շահ երիտասարդների բարեկեցության և զարգացման:
- Սահմանամերձ համայնքներում խթանել զարգացման մեխանիզմների ներդրումը:
- Կազմակերպել համայնքային հանդիպումներ ակտիվ երիտասարդների, քաղաքացիների, ձեռնարկատերերի, տեղական ինքնակառավարման մարմինների և ՔՀԿ-ների համար:
- Կազմակերպել քննարկումներ հիմնական շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրի համար (ՏԻՄ, ՔՀԿ, ՓՄՁ, ակտիվ երիտասարդ քաղաքացիներ)՝ պարզաբանելու նրանց կարիքներն ու մարտահրավերները, համագործակցության սկղբունքները:
- Անցկացնել կարողությունների հզորացմանն ուղղված գործողություններ (համատեղ թրեյնինգներ, խորհրդատվություններ և այլն) համայնքի հիմնական շահագրգիռ կողմերի համար (ՏԻՄ, ՔՀԿ, ՓՄՁ և ակտիվ երիտասարդ քաղաքացիներ)՝ բարելավելու նրանց գործառնական հմտություններն ու միջոլորտային փոխհամագործակցությունը:
- Անցկացնել թեմատիկ open space հանդիպումներ բոլոր շահագրգիռ կողմերի (ՏԻՄ, ՔՀԿ, ՓՄՁ և ակտիվ երիտասարդ քաղաքացիներ) մասնակցությամբ՝ մեծացնելու համար համայնքային արտաքին և ներքին կապերը:
- Ձևավորել համատեղ հարթակ (ցանց) երիտասարդների իրազեկության բարձրացման և հնարավոր լուծումների բարձրացման նպատակով:
- Հիմնական դերակատարների միջև (ԶՊԾԳ, Կրթության և գիտության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, մասնագիտական դպրոցներ, աշխատողներ) տեղական և ազգային մակարդակներում աշխատաշուկայի վերաբերյալ երկխոսության գործընթացը դարձնել առավել դյուրին և աշխատատեղերի ստեղծման համար նրանց միջև հաստատել գործընկերություն:
- Ձեռնարկատիրական գրծունեության մեջ ներգրավված երիտասարդներին ապահովել խորհրդատվությամբ և փորձի փոխանակման հնարավորություններով: (պոտենցիալ գործատուների միջև կապը, գործող ընկերություններում պրակտիկայի հնարավորությունները):
- Տեղական ՓՄՁ-ների ոլորտում փորձ ձեռք բերելու նպատակով երիտասարդ քաղաքացիների համար կազմակերպել ուսումնական այցեր հետխորհրդային երկրներ (Մոլդովա, Ուկրաինա, Բելառուսիա, Վրաստան):
- Գյուղատնտեսության, ագրոբիզնեսի և տուրիզմի հետ կապված գյուղատնտեսական բիզնեսների խթանում երիտասարդ ձեռներեցների միկրոկրեդիտավորման և դրա համայնքներում սոցիալական ազդեցության վերածելու միջոցով:
- Տրամադրել դրամաշնորհային ֆոնդեր շահագրգիռ կողմերի միջև (ՏԻՄ, ՓՄՁ-ներ, ՔՀԿ-ներ) համատեղ ծրագրեր իրականացնելու համար համայնքների վերականգնման նպատակով՝ շեշտը դնելով նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ համայնքային ծառայությունների բարելավման և տնտեսական կայունության հասնելու վրա:
Գործընկերները` Կարիտաս Իսպանիա, Կարիտաս Ֆրանսիա
Բյուջե` 319 446 €
Ծրագրի ղեկավար` Զառա Աղանյան
Համակարգող Գավառում` Դիանա Միրիբյան
Համակարգող Վանաձորում` Մկրտիչ Բաբայան