Սեպտեմբեր ամսվա կամավոր 2019թ.

Մարգարիտը 2014թվ.-ից հանդիսանում է Գյումրու «Տարեցների ցերեկային սոցիալական կենտրոն»-ի կամավոր: Ժամանցային խաղերի կազմակերպում, տարաբնույթ  միջոցառումներ  և հետաքրքիր հանդիպումներ՝  սրանք այն  գործողություններն են, որոնք  հաճույքով իրականացնում է մեր  կամավորը։

Մարգարիտը  նաև  կենտրոնի շահառուների համար կազմակերպում է   քաղաքային զբոսանք՝ այցելություններ  մշակութային վայրեր, շրջայց  քաղաքի տեսարժան վայրերով: Մարգարիտի համար ամենաբարձր գնահատականը կենտրոնի տատիկների ու պապիկների շնորհակալական խոսքն ու  ժպիտն է։

«Կամավորությունը ինձ համար անշահախնդիր գործունեություն է, որը թույլ է տալիս  օգնել անօգնական կամ դժվարին իրավիճակում գտնվող մարդկանց: Կամավորությունը թույլ է տալիս նաև աշխատանքային մեծ փորձ ձեռք բերել, ծանոթանալ նոր մարդկանց հետ և ձեռք բերել նոր ընկերներ»-ասում է Մարգարիտը: