ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սաբինե» ՓԽՏ ծրագրում խնամող-դաստիարակի թափուր տեղի համար:
Վայրը՝ ք. Վանաձոր
Տևողությունը՝ 1 տարի, հետագայում երկարաձգման հնարավորությամբ
Հիմնական պարտականությունը – փոքր խմբով տանն իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ երեխաների շուրջօրյա խնամքի և զարգացման հետ կապված աշխատանքներ, մասնավորապես՝
- կրթադաստիարակչական,
- երեխաների սննդի, հիգիենիկ խնամքի, դասապատրաստման, ոչ ֆորմալ կրթության, ազատ ժամանցի և հանգստի, գիշերային քնի կազմակերպում,
- տնայցեր,
- երեխաների ծնողներին խորհրդատվական ծառայությունների մատուցում,
- աշխատանքային փաստաթղթերի լրացում, հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- երեխաների խնամքն ավելի արդյունավետ կազմակերպման առաջարկների ներկայացում,
- տնային գործերի ՝ խոհարարական, տան մաքրման, բակ-պարտեզի խնամքի կազմակերպման և ծրագրով նախատեսված այլ գործողություններ:
Դիմել կարող են անձինք, ովքեր ապրում են Վանաձորում և ունեն
- անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- նախաձեռնողականություն,
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- գրագետ հայերենով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողություն (անգլերենի իմացությունը կդիտարկվի առավելություն),
- համակարգչից օգտվելու կարողություն / Word, Excel/,
- աշխատանքային փորձ,
- գիշերային հերթափոխով աշխատելու հնարավորություն:
Վերոնշյալ պայմաններին բավարարող թեկնածուները անհրաժեշտ փաստաթղթերը՝ ռեզյումեները և երեք երաշխավորագիր մինչև սեպտեմբերի 1–ը, ժ. 17:30-ը կարող են ուղարկել info@caritas.am եւ/կամ t.simonyan@caritas.am էլ. հասցեներին կամ բերել ք. Վանաձոր, Զորավար Անդրանիկ 15:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (0312) 57201, (091) 913816 հեռախոսահամարներով: