2019թ. ապրիլի 3-7-ը Հայական Կարիտաս ԲՀԿ-ն հյուրընկալեց «Մենք ենք փոփոխությունը» խորագիրը կրող փոխանակման ծրագրի Ավստրիացի մասնակիցներին: Ծրագիրն իրականացվել է Կարիտաս Ավստրայի մաս կազմող Երիտասարդ Կարիտասի նախաձեռնությամբ և Եվրամիության «էրասմուս+» ծրագրի ֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացմանն աջակցել են նաև Կարիտաս Ավստրիան և Հայկական Կարիտասը՝ իր «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում հետխորհրդային երկրներում» ծրագրով: Այցի նպատակն էր հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ Հայաստանի, ինչպես նաև Հայկական Կարիտասի Վանաձորում գործող երկու ծրագրերի («Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոն և «Սաբինե» փոքր խմբով տուն) մասին: Այցելության ընթացքում Ավստրիացի երիտասարդներին միացան նաև «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում հետխորհրդային երկրներում» ծրագրի շրջանակներում ստեղծված երիտասարդական ակումբի ակումբավարները: Հայաստանում եղած 5 օրերի ընթացքում ծրագրի մասնակիցները ծանոթացան Հայկական Կարիտասին, շրջեցին Գյումրի քաղաքի տեսարժան վայրերով, այցելեցին ՀԿ-ի մի քանի շահառուների: Ծրագրի երկրորդ օրը Կարիտաս Ավստրիայի մասը կազմող Երիտասարդ Կարիտասի ներկայացուցիչ Յոսեֆա Ֆրիեդելը մասնակիցներին ծանոթացրեց «Էրասմուս+» ծրագրին, ինչպես նաև խոսեց Youthpass վկայականների մասին: Փոխանակման ծրագրի մասնակիցները այցելեցին նաև Վանաձորում գործող երկու կենտրոնները և շփվեցին կենտրոնի սաների և փոքր խմբով տանը բնակվող երեխաների հետ: Ծրագրի հայ և ավստրիացի մասնակիցները կազմակերպեցին միջմշակութային երեկոներ Հայաստանի և Ավստրայի մասին, որի ընթացքում սովորեցին միմյանց պարերը, փորձեցին որոշ ուտելիքներ, լրացրեցին երկրների մասին հարցաշարեր, ինչի շնորհիվ ավելի շատ տեղեկատվություն ստացան միմյանց երկրների մասին: Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելով Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին՝ մասնակիցներն ուղևորվեցին Էջմիածնի «Մաչանենց տուրիզմ և արտ» հյուրատուն, որտեղ երկու օրերի ընթացքում միասին մշակեցին Հայաստանի մասին մոդուլ: Ըստ ծրագրի նպատակների, այցի մասնակիցները, վերադառնալով Ավստրիայի իրենց դպրոցներ և ուսումնական հաստատություններ, պետք է Հայաստանի մասին մոդուլը ներկայացնեն իրենց դպրոցի աշակերտներին և ներակայացուցիչներին: Այնուհետև նրանք պետք է ներկայացնեն Հայակական Կարիտասի Վանաձորի երկու ծրագրերը և խնդրեն իրենց ընկերներին մասնակցել մայիսին կազմակերպվող բարեգործական վազքին, որի ընթացքում հավաքված հասույթը ուղղվելու է Վանաձորի երկու ծրագրերին:

Այցի ավարտին բոլոր մասնակիցները ստացան Youthpass վկայականներ:

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d49c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

7aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4