«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում հետխորհրադային երկրներում» ծրագրի շրջանակներում Գյումրիում տեղի ունեցավ տեղեկատվական ակցիա, ֆլեշմոբ և մոմավառություն՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին։ Երիտասարդները կցեցին ավանդական դարձած քվիլտի կտորները, իսկ հետաքրքրված անցորդները, մոտենալով ՁԻԱՀ-ի իրազեկման սիմվոլ հանդիսացող ժապավեն-ստենդին, կարմիր ժապավեններ ամրացրեցին՝ հարգելով ՁԻԱՀ-ի հետևանքով մահացածների հիշատակը։ Մասնակիցները անցորդների համար կազմակերպել էին նաև վիկտորինա: Այնուհետև տեղի ունեցավ մոմերով երթ Թատերական հրապարակից դեպի Վարդանանց հրապարակ ։
Ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին համարվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմավառության միջազգային օր, սակայն այս օրը նաև հանդիսանում է համաճարակի դեմ պայքարի համայնքային շարժման օր և նպատակ ունի բարձրացնել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին սոցիալական գիտակցության մակարդակը:
Միջոցառման գլխավոր դերում ծրագրի ‹‹Երիտասարդական ակումբն›› էր, որն առանցքային նշանակություն ունի ծրագրի իրականացման մեջ։ Վերջինս ներառում է Շիրակի մարզի գյուղական համայքների դպրոցականներին և ուսանողներին, ովքեր ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են որպես «Հավասարը՝ հավասարին» ուսուցանողներ, իսկ այնուհետև որպես ակումբավարներ։ Այս տարի միջոցառմանը միացել էին նաև Շիրակի 11 համայքների «Հավասարը՝ հավասարին» մեթոդաբանությամբ ուսուցանած աշակերտները, ովքեր իրենց համայքներում ևս կազմակերպեցին վիկտորինա և մոմավառություն:
Ծրագիրն իրականցվում է Ուկրաինայի և Վրաստանի հետ համատեղ՝ Կարիտաս Ավստրիայի (Իննսբրուք) և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d49c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d49c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d49c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793