Հունիսի 2-ին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն ի դեմս գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի և Wired International համայնքային առողջապահական-կրթական կազմակերպությունն ի դեմս գործադիր տնօրեն Գարի Սելնոյի կնքեց փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի շրջանակներում Wired International-ը Հայաստանում իրականացնելու է համայնքային առողջապահական–կրթական ծրագրեր, որոնք կհամակարգվեն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից: Համաձայն հուշագրի, «Հայկական Կարիտաս» -ը տարածելու է Wired International-ի կողմից ստեղծված առողջապահական մոդուլները, պարբերաբար թարմացնելու է ցանցը: Կարիտասը նաև համակարգելու է Հայաստանում առողջապահական-կրթական ծրագրեր իրականացնող ու Wired International-ի գործընկեր կառույցների աշխատանքը:

Ավելի ուշ, «Հայկական Կարիտաս»-ում տեղի ունեցավ գործընկեր կառույցների հանդիպում, որի ժամանակ Wired International–ի ներկայացուցիչ Սեբուհ Բաղդոյանը կարևորեց ակտիվ գործունեությունն ու կատարված աշխատանքների պարբերաբար ներկայացումը Wired International-ին:

Խոսելով Wired International-ի կողմից ստեղծված մոդուլների մասին, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն Առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժշկուհի Մարիետա Կուրղինյանը կարևորեց դրանք փաստելով՝ շատ մատչելի են ու անչափ դյուրին ներկայացնելու համար:

Wired International-ի ներկայացուցիչներին նշվեց նաև այն առաջնային ահրաժեշտության հիվանդությունների ցանկը, որոնց համար անհրաժեշտ են մոդուլներ: Սեբուհ Բաղդոյանը և Գարի Սելնոյը խոստացան դա ի նկատի ունենալ:

Վերջում հանդիպմանը ներկա Սան Ջոզ ռոթարի ակումբի անդամները Wired International ցանցում ընգրված նոր անդամներին՝ Վանաձորի և Արտաշատի «Փոքրիկ իշխան» կենտրոններին հանձնեցին համակարգիչ ու պրայեկտոր:

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d49c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793