Աշխատանքի տևողությունը՝ 3 ամիս
Վայրը` Երևան
Նպատակը
Դասընթացի անցկացում և խորհրդատվության տրամադրում ներառական կրթության ոլորտում շահերի պաշտպանության ռազմավարության մշակման հարցում:
Սույն աշխատանքային բնութագիրը սահմանում է ռազմավարական պլանավորման և շահերի պաշտպանության ոլորտում դասընթացավարի և խորհրդատուի աշխատանքի ծավալը և պահանջները «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի և «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում: Մասնագետից պահանջվում է օժանդակել Դպրոցական ծնողխորհուրդների ազգային ասոցիացիային մշակել կազմակերպության ռազմավարությունը՝ ներառական կրթության ոլորտում շահերի պաշտպանություն իրականացնելու համար: Առաջադրանքը բխում է վերոնշյալ ծրագրի գլխավոր նպատակից՝ նպաստել բոլոր երեխաների համար որակյալ ներառական կրթության զարգացմանը Հայաստանում:
Պատմություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն և «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» ՀԿ-ն (ԴԾԽԱԱԱ) աշխատում են ներառական կրթության ոլորտում 2009 թվականից՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ դպրոցներում ներառական կրթության զարգացման համար: Ներկայումս կազմակերպություններն իրականացնում են «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գերմանական Կարիտասի կողմից:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիայի» հզորացում և ռազմավարության մշակում, որպեսզի այն ակտիվ դերակատարում ունենա ներառական կրթության իրականացման, լոբբինգի և շահերի պաշտպանության գործում` ուղղված ներառական կրթության ոլորտում իրավական դաշտի բարելավմանը:
«Հայկական Կարիտասի» և ԴԾԽԱԱԱ-ի գործունեությունը բխում է Հանրակրթության մասին ՀՀ օրենքի դրույթներից, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարության ռազմավարական ծրագրից, ըստ որի բոլոր դպրոցները պետք է իրականացնեն ներառական կրթություն մինչև 2025 թվականը:
Առաջադրանքի խնդիրները
Սույն առաջադրանքի հիմնական խնդիրներն են.
– Անցկացնել դասընթաց ԴԾԽԱԱԱ աշխատակազմի համար՝ ռազմավարական պլանավորման, շահերի պաշտպանության և լոբբիստական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:
– ԴԾԽԱԱԱ աշխատակազմի հետ միասին մշակել կազմակերպության 2 տարվա ռազմավարական պլանը՝ ներառական կրթության ոլորտում շահերի պաշտպանություն իրականացմանն ուղղված:
Մասնագետի պարտականությունները
- Մշակել դասընթաց՝ հզորացնելու ԴԾԽԱԱԱ աշխատակազմի կարողություններն իրականացնելու շահերի պաշտպանություն և կատարելու լոբբիստական աշխատանք` ուղղված հատուկ կարիքներով անձանց կրթական իրավունքի պաշտպանությանը:
- Բարձրացնել մասնակիցների գիտելիքները սահմանելու ԴԾԽԱԱԱ-ի և նրա շահագրգիռ կողմերի հատուկ դերը շահերի պաշտպանության և շահերի պաշտպանության վրա հիմնված ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ ազդելու ներառական կրթության քաղաքականության մշակման և իրականացման վրա:
- Մշակել հստակ ռազմավարական և հաղորդակցության պլան` ընդգծելով նպատակը և կոնկրետ խնդիրները, արդյունքները, գործողությունները և իրականացման ընթացքը:
- Դասընթացից հետո խորհրդատվություն տրամադրել ԴԾԽԱԱԱ աշխատակազմին շահերի պաշտպանության ոլորտում գործնական քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև ներառական կրթության օրենսդրական դաշտի վերաբերյալ մշտադիտարկում անցկացնելու հարցում:
Պահանջվող որակավորումները
- Հայաստանում սոցիալական խնդիրների խորը իմացություն
- Աշխատանքային փորձ՝շահերի պաշտպանության, ցանցային համագործակցության, լոբբիստական աշխատանքներ իրականացնելու գործում (առնվազն՝ 5 տարի)
- Գերազանց վերլուծական հմտություններ
- Գերազանց հաղորդակցման և դասընթացների կազմակերպման փորձ
- Հայաստանի հանրապետությունում ներառական կրթության պետական քաղաքականության և օրենսդրական դաշտի գերազանց իմացություն
- Հայաստանում ներառական կրթության հիմնախնդիրների մասին լիարժեք տեղեկացվածություն
- Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող պետական և ոչ պետական կառույցների գործունեության մասին և նրանց կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ տեղեկացվածություն
- Դասընթաց վարելու համար անհրաժեշտ տեխնիկաների տիրապետում և կիրառում
- Նմանատիպ դասընթացներ վարելու հարուստ փորձ։
Կրթությունը
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
Պայմանագրի տեսակը
- Քաղաքացիաիրավական պայմանագիր
Վճարման կարգը՝ գումարի 40 %–ը կվճարվի որպես կանխավճար, իսկ 60 %–ը՝ որպես վերջնավճար։
- Աշխատանքի տևողությունը՝ ապրիլ-հուլիս 2019թ.
Ինչպես դիմել
Դիմելու համար պետք է ներկայացնել՝
- Ինքնակենսագրություն և դասընթացի անցկացման պլանը hambardzumyan@caritas.am և naspcm@gmail.com հասցեներին՝ նշելով «ռազմավարական պլանավորում և շահերի պաշտպանություն»:
- Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի մարտի 31-ը։
- Միայն նախնական փուլն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: